«Այն , ինչ տեղի ունեցավ, առահասարակ դժվար է պատկերացնել. ինչպե՞ս կարող է մարդ անել այն, ինչ կատարվել էր այդտեղ: Ցավոք եղել է այն, ինչ եղել է: Մենք մեր ցավակցություններն ենք հայտնում ողջ հայ ժողովրդին, ցավակցում ենք Գյումրիի բնակիչներին, սպանվածների հարազատներին ու բարեկամներին»:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզի Գարգառ գյուղի երկու բնակչի ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։
«Իմ կարծիքով, 99,9 %-ով ռուս զինվորականները երբեւէ իրենց կոլեգաներին չեն պատժում: Զինվորական դատախազությունը նրանց կատարած հանցագործությունները ծածկադմփոց է անում, կոծկում է դեպքերը, հանցագործներին ուղարկում Ռուսաստան: Այդ դեպքում, էլ ո՞վ պետք է բողոքի: Բողոքելու դեպքում էլ, ինչպես Վահրամաբերդի զոհված երեխաների ծնողներին, ահաբեկում են: Նույնիսկ անապահով խեղճ ու կրակ ընտանիքներին նյութական փոխհատուցում չտվեցին: Եւ գործը հասավ նրան, որ այժմ էլ ռուսական ռազմաբազայի զինծառայողն այսպիսի սպանդի մեջ է կասկածվում»:
Գյումրիի Ռուսաստանի հյուպատոսարանի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի արդյունքում 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Նրանցից մեկը ոստիկան է:
Ուշադրություն, որոնվում են որպես անհայտ կորած:
Այս պահին Գյումրիում ցուցարարների հետ զրույցում է Զարուհի Փոստանջյանը, նա փորձում է ցուցարարներին համոզել, որպեսզի նրանք քարերով չխփեն ոստիկաններին: «Մեր ախպերներն են էնտեղ, ցավդ տանեմ, մի արեք…»,- խնդրում է նա:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել է Վանաձոր քաղաքի բնակիչ Հ.Մարգարյանին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները։
Գյումրիի ՌԴ հյուպատոսարանի մոտ իրավիճակը պայթյունավտանգ է: Ցուցարարները քարեր են նետում ոստիկանների վրա, որոնք պատ են կազմել վահաններով: Մի շարք ցուցարարներ փորձեցին շրջել ոստիկանական մեքենան:
Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի առջև ոստիկանական ուժերը շատանում են: Մահակներով, վահաններով ոստիկանները հետ փորձում են հետ մղել ցուցարարներին: Պայթյուններ, կրակոցի ձայներ են հնչում, կան նոր վիրավորներ:
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ հարցաքննության ժամանակ Պերմյակովը հայտարարել է, որ չի ծրագրել սպանությունը, պարզապես ցանկացել է ազատվել վկաներից, միայն ծրագրված է եղել փախուստը: «Ծարավ» զինվորը ազատվել է վկաներից, հատկապես` «ամենավտանգավորներից»` 2 տարեկան Հասմիկից ու 6 ամսական Սերյոժայից, շտապել է քաղաքացիական հագուստ հագնել, բայց զինվորական շորերն ու «Պերմյակով» գրությամբ պայուսակը «պատահաբար» թողել է դեպքի վայրում:
ՊՈԱԿ-ին վերապահվել են ձեռնարկատիրական գործունեության իրականացման մի շարք նոր գործառույթներ, որոնք հնարավորություն կտան ընդլայնել կառույցի գործունեության շրջանակը, կատարել արտերկրի պատվերներ, վերապատրաստել երիտասարդ մասնագետների:
Հյուպատոսարանի առջև այժմ լարված իրավիճակ է։ Գյումրեցիները քարեր են նետում շենքը շրջապատած ոստիկանների ուղղությամբ: Մեր տեղեկություններով՝ արդեն կան բերման ենթարկվածներ։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը, խարդախության 6 դեպքից` 5-ը:
«Դա բարդ չէ, ֆանտաստիկայի ժանրից չէ։ Ընդամենը 10-15 վայրկյանանոց տեսանյութ նկարահանեք ու ներկայացրել, որ համոզվենք` հանցագործը Հայաստանում է…
Դանակահարություններ Օշական և Սասունիկ գյուղերում:
«Ամենակարևոր հարցը հետևյալն էր. արդյոք ես դիմելո՞ւ եմ ՌԴ գլխավոր դատախազին, որպեսզի ՌԴ հարցուցված քրեական գործը և անձը (անձինք) ամբողջությամբ տրամադրվեն մեր իրավազորության տակ։ Սա չէ՞ր պահանջը»։
Այսօր մի քանի տասնյակ քաղաքացիներ ՌԴ դեսպանատան դիմաց կազմակերպել էին բողոքի ակցիա հունվարի 12-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած հայ ընտանիքի 6 անդամների սպանության և 6 ամսական փոքրիկին դանակահարելու ողբերգական դեպքի կապակցությամբ:
Շիրակի դատախազության մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ հավաքված բազմության շարքերից քարեր և այլ իրեր են նետում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ուղղութամբ: Լևոն Բարսեղյանը և մյուսները կոչ արեցին քարեր չնետել:
«Այստեղ 2 կողմում էլ հայեր են կանգնած։ Իսկ մենք իրար վրա քար ու փայտ ենք նետում։ Մեր պահանջի օբյեկտը այստեղ չէ։ Մեր պահանջը Ռուսաստանից է
Հունվարի 16-ի գիշերը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-ի ցերեկը, 17-ի գիշերը շրջանների մեծ մասում, 17-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:
ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ իրականացվող ակցիայից 3 անձ բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին:
«Պահանջը, որ գործի քննությունը ամբողջությամբ պետք է իրականացվի մեզ մոտ, դա էլ արդարացի պահանջ է։
Ապօրինի պահվող զենքը՝ չարիք:
Այս պահին Օմբուդսմենի արագ արձագանքման վարչության աշխատակիցները գտնվում են ոստիկանության Կենտրոնականի բաժնում, որտեղ բերման են ենթարկվել Ռուսաստանի դեսպանատան մոտ անցկացվող հավաքի 4 մասնակից, այդ թվում՝ Տիգրան Խզմալյանը և Արգիշտի Կիվիրյանը: Ոստիկանները Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել են, որ նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտում կատարելու համար և արձանագրության կազմվելուց հետո բաց կթողնվեն:
Զոհերը նույն ընտանիքի անդամներ են, իսկ 6 ամսական փոքրիկը ծայրահեղ վիճակով տեղափոխվել է հիվանդանոց:
Հունվարի 15-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
«Փաստն այն է, որ մինչև հիմա ՀՀ քննիչը չի կարողացել հանդիպել կասկածյալի հետ։ Հիմա էլ Գևորգ Կոստանյանն ասում է՝ հանրապետության տարածքում։ Ի՞նչ նկատի ունի… ռուսական ռազմաբազայի տարածքը դե յուրե համարվում է ՌԴ տարածք։ Եթե դա ՀՀ տարածք է, ինչո՞ւ չեն մտնում ՀՀ ոստիկանները և բերման ենթարկում, ձերբակալում կասկածյալին»:
«Ես դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին: Այսօր Գյումրիում վերջին հրաժեշտը տվեցին Ավետիսյանների ընտանիքին: Եվս մեկ անգամ կցանկանայի ցավակցություն հայտնել նորմալ մարդու գիտակցության մեջ չտեղավորվող հանցավոր գործունեության անմեղ զոհերի հարազատների եւ մտերիմներին: Նման գազանությունները չունեն արդարացում, դրանք չունեն ոչ ազգություն, ոչ պետական պատկանելիություն: Դեսպանատան բոլոր աշխատակիցները Հայաստանի եղբայրական ժողովրդի կիսում են հետ այս կորստի ցավը»:
«Կարծում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը կպահանջի այդ փոխանցումը, որպեսզի գործընթացները լինեն այնպես, ինչպես ակնկալում է մեր հասարակությունը»:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Շիրակի մարզի դատախազի միջոցով ցուցարարներին առաջարկեց 30 հոգանոց խմբերով մտնել դատախազության շենք և հանդիպում ունենալ։