Բաժիններ՝

Դատապարտյալը կողոպուտի փորձ է կատարել. քրեական գործն ընդունվել է վարույթ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Գրիգոր Վ.-ի կողմից կողոպուտի փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցված քրեական գործը:

Նախաքննությամբ պարզվել է, որ Գրիգոր Վ.-ն 2014 թվականի հոկտեմբերի 26-ին` ժամը 23:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Թումանյան փողոցում քաղաքացի Եփրաքսյա Թ.-ի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով փորձել է վերջինիս մոտից բացահայտ հափշտակել պայուսակը և բջջային հեռախոսը, սակայն փախուստի դիմելու ժամանակ բռնվել է դեպքի վայրում գտնվող անձանց կողմից և հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Գրիգոր Վ.-ն հանդիսանում է ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) բաց տիպի գոտում պատիժը կրող դատապարտյալ և իրավունք է ունեցել ՔԿՀ տարածքից դուրս գալ միայն աշխատանքային օրերին` ժամը 08:00-ից մինչև ժամը 20:00-ն ընկած ժամանակահատվածում, սակայն դատապարտյալը ոչ աշխատանքային օր է դուրս եկել հիմնարկի տարածքից և կատարել վերոհիշյալ հանցագործությունը:

Բացի դրանից, նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ դատապարտյալի բջջային հեռախոսները շահագործվել են ՔԿՀ տարածքից դուրս նաև այլ հանգստյան օրերի, մինչդեռ այդ օրերին հիմնարկի պատասխանատու հերթապահների կողմից կատարված ստուգումների արդյունքում խախտումներ և թերություններ չեն հայտնաբերվել:

Գրիգոր Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն              

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս