Գյումրիում մեկնարկած սգո ավտոերթի ժամանակ քաշքշուկ է եղել ոստիկանների և մասնակիցների միջև (տեսանյութ)
Գյումրիում մեկնարկել է սգո ավտոերթը` ի հիշատակ Գյումրիում ռուս զինծառայողի կողմից գնդակահարված Ավետիսյանների ընտանիքի: Մեքենաները շարժվելու են Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի մոտից՝ մինչև Գյումրիում ՌԴ հյուպատոսարան։ Երթին մասնակցում են մի քանի տասնյակ մեքենաներ։ Ականատեսները պատմում են, որ երթը հսկում են մեծ թվով ոստիկաններ և հատուկջոկատայիններ։ Նրանց և երթի մասնակիցների միջև լարվածություն է առաջացել, որն այնուհետև հանդարտվել է։
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի 188 տանը բնակվող Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներից 6-ին սպանված էին հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքներով։ Մեկ մանկահասակ երեխա ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։
Սպանությունը կատարելու մեջ կասկածվում է 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով հայտնաբերվել է ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանի մոտ:
Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում