Բաժիններ՝

Պերմյակովի գործը Հայաստանում քննվելու դեպքում գործի օբյեկտիվությունը կտուժեր. Պարգև Օհանյան. 1in.am

«Սա շատ նորմալ որոշում է: Կայացված որոշումը շատ օրինաչափ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է նախկին դատավոր Պարգև Օհանյանը՝ անդրադառնալով Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին չհանձնելու մասին դատախազության որոշմանը: Նա, ի տարբերություն մի շարք այլ իրավաբանների ու փաստաբանների, կարծում է, որ Գյումրիում ընտանիքի 6 անդամների սպանության գործը չպետք է քննվի Հայաստանի Հանրապետությունում:

«Եթե անալոգիա անենք, ապա զինվորականի կողմից կատարված հանցագործության դեպքում զինվորական տրիբունան պետք է դատի նրան, զինվորական դատախազությունն ու ոստիկանությունը պետք է քննությունը կատարեն: Բնականաբար, նա զինվորական է, և առաջին հանցագործությունն էլ դասալքության հոդվածն է: Իհարկե, ցավալի է, երկրորդ հանցագործութունը սպանությունն է, բայց ըստ էության՝ նրա քրեական պատասխանատվության հարցը պետք է լուծվի հենց զինվորական ատյանների կողմից: Մասնավորապես, ռուսական ծառայությունները, ռուսական տրիբունաները, բնականաբար՝ միջպետական համաձայնագրերի հիման վրա»:

Դիտարկմանը, թե ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ռազմաբազայի վերաբերյալ համաձայնագրի 4-րդ և 5-րդ հոդվածները ամրագրում են, որ ռազմաբազայի տարածքից դուրս կատարվող հանցագործությունների վերաբերյալ գործերը քննվում են ՀՀ-ում, դա չի՞ հակասում իր նշած կարգին, Օհանյանը նկատել է. «Դժվարանում եմ այդպես հընթացս ասել, բայց պատկերացրեք, թե հակառակ դեպքում ինչ սուբյեկտիվ բաներ կարող էին լինել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս