Բաժիններ՝

Բժիշկներին հաջողվել է կարգավորել վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի մի շարք օրգանների աշխատանքը. «Ազատություն»

Բժիշկները շարունակում են պայքարել երեկ կեսօրին Գյումրիից Երևան տեղափոխված վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի կյանքի համար:

«Թեև հաջողվել է կարգավորել երեխայի մի շարք օրգանների աշխատանքը, սակայն ուղեղի սնուցումը դեռ վերականգնված չէ»,-«Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը։

«Երկար ժամանակ տարած այդ հեմոռագիկ շոկի, տրավմատիկ շոկի և նաև սառելու արդյունքում, երեխայի մոտ ուղեղի բավականին լուրջ խանգարումներ են ձևավորվել, որի դեմ գնում է պայքար։ Առավոտյան կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա, որով ուղեղում արյունազեղում չի հայտնաբերվել՝այսինքն մենք ունենք ուղեղի այտուց, որը ի սկզբանե կար և շարունակվող պրոցես է, որի դեմ գնում է ինտենսիվ պայքար», – ասաց Դալլաքյանը։

«Ազատության» հարցին, թե նման դեպքերում ի՞նչ ժամկետներում կարելի է փոփոխություններ սպասել, բժիշկը՝ պատասխանեց. – «Նման լուրջ, ծանր տրավմայի դեպքում ժամանակից շուտ կանխատեսումներ անել որևէ մեկը չի կարող։ Պետք է զինվել համբերությամբ և սպասել ընթացքին»։

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս