Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը և 2-ի գիշերը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արտակարգ ռեժիմի ծառայությամբ նախատեսված է պարեկախմբերի շուրջօրյա հերթափոխումով հասարակական կարգի խստագույն վերահսկում, քաղաքացիների և հանրապետության հյուրերի անվտանգության ապահովում հանրային միջոցառումների և զվարճանքի վայրերում, մշակութային հաստատությունների տարածքում, Ամանորի հանդիսությունների համար նախատեսված համայնքային հատվածներում: Արտակարգ միջոցառումներ են իրականացվելու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ:
ՀՀ ոստիկանության կոլեգիայի եւ իմ անունից շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին, ոստիկանական ընտանիքներին, մեր համաքաղաքացիներին՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Դեկտեմբերի 31-ն է։ Կարծես թե պետք է արդեն շնորհավորել Նոր տարի։ Բայց քիչ առաջ ինձ հայտնի դարձավ ՀՀ ԿԲ մի որոշում, որն ընդունվել է այսօր (արդեն երեկ)՝ դեկտեմբերի 30-ին։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի խճուղում՝ Նուբարաշենի բանտի խաչմերուկում, ժամը 16:00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել:
Դեկտեմբերի 30-ին, ժամը 13.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և գլորվել ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տարեմուտի այս վերջին ժամերին ցանկանում եմ շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսք ուղղել Հայաստանի Հանրապետության ողջ ժողովրդին, արցախցիներին, աշխարհասփյուռ հայությանը: Թո՛ղ գալիք՝ 2015 թվականը մեր պետության համար լինի խաղաղության և ստեղծագործ աշխատանքի տարի:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամանորի նախօրեին այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ համայնք և պաշտպանական դիրքեր: Կառավարության ղեկավարը նախ հանդիպել է Այգեհովիտի բնակիչներին՝ շնորհավորել գալիք տոների առթիվ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին և ծանոթացել առկա խնդիրներին: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ վերջին ամիսների ընթացքում իշխանությունները լուրջ քայլեր են իրականացրել՝ բարելավելու սահմանամերձ համայնքներում ապրող ազգաբնակչության սոցիալտնտեսական պայմանները: «Պետությունը՝ հանրապետության նախագահի գլխավորությամբ, կառավարության հետ միասին կանգնած է մեր սահմանապահ ազգաբնակչության թիկունքին: Յուրանաքչյուր տարի պետբյուջեից մեծ ֆինանսական ռեսուրսներ ենք ուղղելու սահմանապահ համայնքների խնդիրների լուծմանը: Մենք ապրում ենք յուրաքանչյուր սահմանապահ համայնքի, նրա ընտանիքի հոգսերով, ժամանակի ընթացքում, տարեց-տարի բարելավելու ենք ձեր հնարավորություններն ու սոցիալտնտեսական պայմանները: Մենք ձեր կողքին ենք»,- ասել է կառավարության ղեկավարը: Վարչապետն ընդգծել է, որ հաջորդ տարի ևս կառավարությունն ամեն ինչ անելու է՝ երկրի տնտեսությունն ակտիվացնելու և զարգացնելու համար, ինչն էլ կնպաստի մեր ժողովրդի բարեկեցիկ կյանքի ապահովմանը: Այգեհովիտցիները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ Ամանորի նախօրերին իրենց այցելելու և Այգեհովիտը Հայաստանի սահմանամերձ համայնքների թվում ներառելու համար, ինչը տեղի բնակչությանը հնարավորություն կտա օգտվել տարբեր սոցիալական ծրագրերից: Բնակիչները վարչապետի առջև բարձրացրել են նաև դեպի իրենց համայնք ձգվող ավտոճանապարհի հիմնանորոգման հարցը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կհանձնրարի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը՝ ուսումնասիրել խնդիրը և ներկայացնել դրա լուծման համանապատասխան առաջարկ: Այնուհետև վարչապետ Աբրահամյանն ուղևորվել է սահմանապահ դիրքեր, ծանոթացել սահմանում առկա իրավիճակին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ճաշել նրանց հետ, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ և մաղթել ուժ, կորով, համբերություն: «Մեր սահմաններն ամուր ձեռքերում են և ես հպարտ եմ, որ ունենք նման զինվորներ ու սպաներ: Նրանք մեզ պարտավորեցնում են, որպեսզի կառավարությունն ավելի լավ աշխատի: Ամեն անգամ զորամասեր, դիրքեր այցելելով ևս մեկ անգամ համոզվում եմ, որ ունենք տարածաշրջանի ամենահզոր, մարտունակ բանակը և մենք բոլորս նրա կողքին ենք»,- լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ անկախության տարիների ընթացքում մեր երկրի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը հզոր, ամուր, կուռ բանակի ստեղծումն է, որը մեր պետության և Արցախի անվտանգության հիմնական երաշխավորն է: Անդրադառնալով Քարվաճառ ներխուժած դիվերսանտների նկատմամբ սահմանված դատավճռին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այն արդար է և նրանք կկրեն իրենց արժանի պատիժը: Վարչապետի խոսքով՝ այսուհետ ևս բոլորը կիմանան, որ հայ ժողովրդի նկատմամբ ցանկացած ոտնձգություն կստանա իր արժանի պատասխանը: Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ հետզհետե մեր հակառակորդը կհասկանա, որ ուժով, պատերազմով հաջողություն չի արձանագրելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով: Ավարտելով այցը պաշտպանական դիրքեր՝ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել բոլոր զինծառայողներին՝ անձնվեր ծառայության համար և մաղթել հաջողություն, երջանկություն և խաղաղություն: Սահմանապահ դիրքերի զինծառայողները վարչապետի կողմից ստացել են նվերներ:
Նոր տարվա նախօրեին` դեկտեմբերի 30-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տիկնոջ` «Ռազմական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանի հետ, այցելել է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Գերմանիայում դեկտեմբերի 28-ին մահացած, ՀՅԴ-ական հայտնի գործիչ, Գերմանիայում Հայաստանի դեսպան Վահան Հովհաննիսյանի աճյունն այսօր՝ դեկտեմբերի 30-ին, տեղափոխվեց Երեւան:
«Անցնող տարին լավն էր՝ իր բոլոր թերություններով և դժվարություններով հանդերձ»,- 168.am-ի հետ զրույցում ամփոփելով 2014 թվականը՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Տեսախցիկն արձանագրել էր խարդախություն կատարած կնոջ դեմքը:
2014թ. աչքի ընկավ մի շարք աղմկահարույց դատավարություններով ու քրեական գործերով:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ հունվարի 8-ի և 9-ի աշխատանքային օրերը կտեղափոխվեն։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մի քանի օր, առավել ևս մի քանի շաբաթ արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը ներազդում է ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բջջիջների արտադրողականության վրա:
Գերմանական BICC (Bonn International Center for Conversion) կենտրոնը դեկտեմբերի 9-ին հրապարակել է իր ամենամյա «Համաշխարհային ռազմականացվածության ինդեքս» (Global Militarization Index 2014, GMI-2014) հետազոտությունը, որի դասակարգման մեջ Հայաստանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
Իրանցիների և հայերի պատմամշակութային ու հոգևոր ընդհանրությունները և վաղեմի խաղաղ համակեցությունը աշխարհին և տարածաշրջանին ավետում են երկու ժողովուրդների խաղաղասեր և խաղաղատենչ նպատակները:
Ներկայացվող տեսանյութը երկու մանկահասակ ծնողազուրկ երեխաների բնակարանային ծանր պայմանների մասին է։
168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ, փաստորեն, շարունակվում է «քրեակրիմինալ օլիգարխիայի» իշխանությունը: Ըստ նրա՝ դա ավելի է խորացել, նոր որակներ դրական առումով չկան, բացի այն «թատերական ներկայացումից», որ մշտական ներկայացվում է՝ «կեղծիքով և ստով շաղախված»:
Դեկտեմբերի 30-ին, 31-ին հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 2-ի ցերեկը և 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ:
Պայծառ անհատի անդառնալի կորստի այս դժվարին պահին խորապես կիսում ենք ձեր վիշտը, մաղթում կորով ու համբերություն։ Բոլոր նրանք, ովքեր ճանաչել են Վահան Հովհաննիսյանին, մշտապես կհիշեն նրա լուսավոր, լուսավոր, լուսավոր կերպարը։
2014 թվականը հայ ժողովրդի համար այնքան էլ բարենպաստ տարի չէր: 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեցին մի շարք քաղաքացիներ, որոնք այնքան էլ վստահ չեն, որ 2015-ը լինելու է ավելի լավը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից հրապարակվել է այս տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ ամբաստանյալներ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատավճիռը:
Վահան Հովհաննիսյան մարդու, քաղաքացու, գործընկերոջ կորուստը մեծ է բոլոր այն մարդկանց համար, ովքեր երբեւէ շփվել են նրա հետ: Վշտակցում եմ Վահան Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, ընկերներին ու մտերիմներին եւ կիսում նրանց խոր վիշտը:
2015 թ. ՀՀ կառավարության համար լինելու է մարտահրավերների և ձեռքբերումների տարի: Նման կարծիք այսօր կառավարությունում հրավիրված ամանորյա ընդունելության ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Խոր ցավով տեղեկացա Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Էդուարդի Հովհաննիսյանի վաղաժամ մահվան մասին: