Իրան այցելել ցանկացող հայերը կարող են մուտքի վիզա ստանալ հենց սահմանին. «Արմենպրես»
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր
դեսպան Մոհամմադ Ռեյիսին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ
նախագահին, Ամենայն Հայոց կաթողիկոսին ու հայ ժողովրդին
Ամանորի տոների առիթով: «Արմենպրես»-ին դեսպանությունից
տրամադրված շնորհավորական ուղերձում նշվում է.
«ՀՀ մեծարգո նախագահ պարոն Սերժ Սարգսյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳPostարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոս, Հայաստանի ազնիվ ժողովուրդ, որպես ԻԻՀ դեսպան՝ Հայաստանի հարևան և
բարեկամ երկրի և մի ժողովրդի ներկայացուցիչ, որը դարերի ընթացքում հայ ժողովրդի հետ ունեցել է երկկողմանի ու դրական հարաբերություններ, ցանկանում եմ Իրանի կառավարության և ժողովրդի անունից շնորհավորել Ձեզ Նոր Տարվա և Հիսուս
Քրիստոսի երջանկաբեր Սուրբ Ծննդյան կապակցությամբ:
Իրանցիների և հայերի պատմամշակութային ու հոգևոր ընդհանրությունները և վաղեմի խաղաղ համակեցությունը աշխարհին և տարածաշրջանին ավետում են երկու ժողովուրդների խաղաղասեր և խաղաղատենչ նպատակները:
Ուրախ եմ երկու ժողովուրդների և կառավարությունների բարիդրացիական և խորը հարաբերությունների համար և համոզված եմ, որ երկու երկրներն էլ ունեն ուժեղ կամք երկկողմ փոխշահավետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:
Վերջին ամիսներին բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ընթացքում հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ մշակվեցին լավ ծրագրեր:
Առիթից օգտվելով ցանկանում եմ հայտնել, որ Իրան-Հայաստան սահմանում բացվել է Արտաքին գործերի նախարարության ներկայացուցչություն: Այս ներկայացուցչությունը կգործի հաջորդ տարվա սկզբից և Իրան այցելել ցանկացող հայերին կտրամադրի
մուտքի արտոնագրեր:
Կրկին շնորհավորում եմ Ձեզ և համայն հայությանը, հատկապես մեր հայ հայրենակիցներին Նոր Տարվա և խաղաղության ու բարեկամության մարգարե Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան կապակցությամբ և ցանկանում երջանկություն և բարօրություն»: