Բաժիններ՝

«Մենք ունենք այդ ռեսուրսը, որ համատեղ հաղթահարենք ներքին և արտաքին մարտահրավերները». Հովիկ Աբրահամյան (տեսանյութ)

2015 թ. ՀՀ կառավարության համար լինելու է մարտահրավերների և ձեռքբերումների տարի: Նման կարծիք այսօր կառավարությունում հրավիրված ամանորյա ընդունելության ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Մենք ունենք այդ ռեսուրսը, որ համատեղ հաղթահարենք ներքին և արտաքին մարտահրավերները»,- ասաց վարչապետը:

Հ.Աբրահամյանը մաղթեց, որ գալիք տարին ժողովրդի ու քաղաքական ուժերի համար լինի հանդուրժողականության տարի: Ըստ նրա՝ կառավարությունը մտածում է, թե ոնց անի, որ ժողովուրդն ավելի բարեկեցիկ ապրի, իսկ դրա համար հարկավոր է զարգացնել տնտեսությունը:

«Ձմեռ պապիկին ժամանակին հավատացել ենք, հիմա էլ թող մեր թոռնիկները հավատան,-ասաց Հ. Աբրահամյանն ու հավելեց,- Թող Ձմեռ պապին մեզ բերի խաղաղություն»:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս