«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը գերմանական արտադրության երկու պրոֆեսիոնալ սքաներներ նվիրաբերեց Հայաստանի ազգային արխիվին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին արխիվային փաստաթղթերի եւ նյութերի թվայնացման գործընթացն ավելի արագացնելու նպատակով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության բյուրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:
Վահան Հովհաննիսյանը երբեք չտրվեց տարաբնույթ ալեկոծումներին: Դրա վկայությունն են իր ապրած տարիներն ու դրանց մեջ իր մեծ պատասխանատվությունը ոչ միայն Դաշնակցության, այլև ընդհանրապես երկրի նկատմամբ:
Էդվարդ Նալբանդյանը վստահեցրեց, որ հայ դիվանագետները շարունակելու են իրենց ջանքերն՝ ուղղված հարատև խաղաղության և կայունության ամրապմնդմանը։
«Հակառակորդը խախտում է, մենք էլ երբեմն պատասխանում ենք, երբեմն չենք պատասխանում։ Դժվար է ասել, շատերն են սա կապում տոների հետ, ամեն ինչ էլ հնարավոր է, բայց այս պահին չեմ կարող որևէ բան ասել»:
Վահան Հովհաննեսյանը երկրապահ էր ուղնուծուծով, ապրած կյանքով, ընտանիքում ստացած դաստիարակությամբ: Հայ ազգի համար օրհասական պահին նա զինվորագրվեց կամավորական շարժմանն ու մասնակցեց Արցախի ազատագրման պատերազմին, իսկ հրադադարի կնքումից հետո, զբաղեցնելով կարևոր պետական պաշտոններ՝ դարձյալ ծառայում էր ազգին, հայրենիքին, պետությանը:
Ըստ Հայ Եկեղեցու, Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 29-ի երեկոյից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում:
«Մեր կարծիքով՝ չի կարելի պարզապես օգտագործել այն քարտեզները, որտեղ թավ գծով սահմանները բաժանված են ՀՀ-ի և Արցախի միջև: Ստացվում է, որ մենք մեր ձեռքով ազգը, պետությունը պառակտում ենք: Քարտեզի ստեղծման նպատակն այդ գիծը վերացնելն է և սահմանները ճշգրիտ պատկերելը»:
Որքան էլ 2013-ի սեպտեմբերի 3-ին հայտարարվել էր Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու մասին, և դրանից քիչ անց հաստատվել ճանապարհային քարտեզը, այնուամենայնիվ, Հայաստանի և Եվրամիության հարաբերություններին, այսպես ասած, դադար էր տրված:
Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի հրամանով Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ է նշանակվել Կարեն Աղամալյանը՝ փոխարինելով Վազգեն Բադալյանին:
Նռնօրհնեքի արարողությունը հայոց եկեղեցում կատարվելու է առաջին անգամ: Օրհնության կարգը սահմանվել է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ: Հենց Վեհափառն ինքն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիսապետելու արարողությունը:
Դինոզավրի ոտք, 500 հազար դրամ՝ միայն ՍԱՍ սուպերմարկետում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանապահ զորամասերից մեկը և ներկա գտնվել զինվորական շարային տողանին: Նախարարը, ողջունելով զինվորներին և շնորհակալություն հայտնելով նրանց ծառայության համար, նշել է, որ 2014 թվականի մարդն իրականում հայ զինվորն է, ով կատարում է իր սրբազան պարտքը` պաշտպանում հայրենիքը:
Դեկտեմբերի 29-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը:
Խոր ցավով տեղեկացա քաղաքական գործիչ, Գերմանիայի Դաշնային հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի անժամանակ մահվան մասին:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործը:
«Շատ դժբախտ օր էր, ճիշտ է, բոլորս էլ գիտեինք, որ Վահանն առողջական խնդիրներ ունի, բայց բոլորս էլ մինչեւ վերջ հույս ունեինք, որ նա կապաքինվի կամ գոնե հիվանդությունը մի քիչ հետ կգնա: Ամեն դեպքում պետք է ասեմ, որ շատ ծանր կորուստ է»:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ժամը 07:10-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ «Երևան Սիթի»-ի դիմաց, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և, թողնելով անօգնական, դիմել փախուստի:
Դեկտեմբերի 29-ից հունվարի 2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Մենք չենք հասկանում ինքներս մեզ: Եթե մենք մեր բնավորությունն այնքան էլ լավ չենք ճանաչում, ակնհայտ է, որ մենք չենք կարողանա հասկանալ, թե ում ենք փնտրում ամուսնության նպատակով:
Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննեսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում չեն պահպանվել սանիտարահամաճարակային կանոնները, ինչն էլ հանգեցրել է մանկապարտեզի տասնյակ սաների, ինչպես նաև աշխատակիցների և նրանց հետ շփվող մարդկանց շրջանում զանգվածային թունավորման։
Երկու տեսակի տոլմա, խոզի միս, չրեղեն, կոնֆետներ, զանազան մրգեր. սրանք Ամանորի սեղանի թերևս պարտադիր բաղադրիչներն են: Մարդիկ մեծ գումար են ծախսում, որպեսզի իրենց սեղանը ոչնչով չզիջի հարևանի սեղանին:
«Աշխարհում փոփոխություններ են սպասվում, բայց շատ մեծ փոփոխություններ չեն լինի, իսկ Հայաստանում էլ ամբողջական իշխանափոխություն այս տարի չի լինելու, սակայն հանրավոր են որոշակի փոփոխություններ, այն էլ մայիսին: Նույնը չեմ կարող ասել Ռուսաստանի մասին. Մոսկվայում իշխանափոխություն կլինի, Պուտինը հիմա արդեն պատրաստվում է հեռանալ: Թե որ ամսին դա կլինի, հստակ չեմ կարող ասել»:
Մահվանից դեռ մի քանի ամիս առաջ Վահան Հովհաննիսյանը պատմում է իր գրադարանի մասին:
«Մեր երկրի համար մեծ հաջողությունների, արդյունավետ աշխատանքի տարի եմ համարում…
Պետք էր մաս կազմել հայ ժողովրդի ճակատագրին: Այդպես որոշեցին հազարավոր մարդիկ, բայց, կարծում եմ, ճիշտ էին նրանք, ովքեր հասկացան, որ դա առանձին-առանձին անել հնարավոր չէ: Պետք է գտնել մի ուժ, որի միջոցով կինքնակազմակերպվես, կդառնաս այդ ուժի մաս, կբազմապատկես սեփական հնարավորություններդ: Ես այդ ուժը գտա՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը:
Ի՞նչ խորտիկներ է նախընտրում, այսպես ասած, տարվա տիրուհին: Ինչպես են տանտիկինները 2015 թ-ին արժանանալու քմահաճ այծի բարեհաճությանը: