Բաժիններ՝

ՀՀ որոշ բանկեր կամ կմիավորվեն, կամ կլուծարվեն

Նպատակ ունենալով խթանել Հայաստանի Հանրապետության բանկերի միջև միաձուլումների իրականացումը և բանկերի խոշորացումը, ինչը կհանգեցնի բանկային համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը, բանկային համակարգի կայունության ու տնտեսական տարբեր իրավիճակներում շոկերին դիմակայելու ունակության ամրապնդմանը, ինչպես նաև նպաստել բանկային համակարգի կողմից առավել արդյունավետ և մատչելի բանկային ծառայությունների մատուցմանը,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «ժթ» կետերով և 36-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է .

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի 16-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

«16. Բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է.
1) մինչև 2017 թվականի հունվարի 1-ը՝ հինգ միլիարդ (5.000.000.000) Հայաստանի Հանրապետության դրամ,

2) նոր ստեղծվող բանկերի համար՝ մինչև 2017 թվականի հունվարի 1-ը երեսուն միլիարդ (30.000.000.000) Հայաստանի Հանրապետության դրամ,
3) 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ և դրանից հետո՝ բանկի և նոր ստեղծվող բանկերի համար՝ երեսուն միլիարդ (30.000.000.000) Հայաստանի Հանրապետության դրամ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս