
Նոր տարվա առաջին օրերին ամենուրեք կդիտվի առանց տեղումների, տաք եղանակ

Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը և 2-ի գիշերը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 2-ի ցերեկը և 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ:
Հարավարևմտյան քամու արագությունը վայրկյանում կհասնի 2-5 մետրի:
Օդի ջերմաստիճանն 02-ից 04-ն ընկած ժամանակահատվածում կնվազի 2-4 աստիճանով:
Իսկ առաջիկա օրը՝ հունվարի 1-ին, մեր հանրապետության լեռնային շրջաններում գիշերն սպասվում է -2…+3, ցերեկը՝ +2…+7, նախալեռներում գիշերը՝ 0… +3, ցերեկը՝ +8…+11, Արարատյան դաշտում՝ գիշերը` -2…+3, ցերեկը՝ +9…+12, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +2… +7, ցերեկը՝ +9 … +14, Արցախում գիշերը՝ +2 … +4, ցերեկը՝ +7 … +10 աստիճան:
Երևանում դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին, 2-ի գիշերը և 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 2-ի ցերեկը և 3-ին ժամանակ առ ժամանակ հնարավոր է թույլ անձրև: Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը հունվարի 1-ի գիշերն սպասվում է +1..+3, ցերեկը` +9…+11, վաղը երեկոյան՝ +4… +6: