Բաժիններ՝

Գալուստ Սահակյանը ցավակցել է Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի անժամանակ մահվան կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ցավակցականում մասնավորապես ասված է.

«Մեծագույն վշտով տեղեկացա Վահան Հովհաննիսյանի անժամանակ մահվան մասին: Հայաստանը կորցրեց կարկառուն հասարակական-քաղաքական գործչի, լայնախոհ մտավորականի եւ արհեստավարժ դիվանագետի:

Վահան Հովհաննիսյան մարդու, քաղաքացու, գործընկերոջ կորուստը մեծ է բոլոր այն մարդկանց համար, ովքեր երբեւէ շփվել են նրա հետ: Վշտակցում եմ Վահան Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, ընկերներին ու մտերիմներին եւ կիսում նրանց խոր վիշտը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031