
Ողբերգական ավտովթար` Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է

Դեկտեմբերի 30-ին, ժամը 13.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և գլորվել ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Զառ-Սևաբերդ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում «ԳԱԶ-3110» մակնիշի 13 OO 568 պետհամարանիշով `ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորակը: Ուղևորը` 1970 թ. ծնված Է. Հ.-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ մահացել է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն