Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. մայիսի 12-ին , առավոտյան խանդի շարժառիթով, կասկածելով կնոջն ամուսնական դավաճանության մեջ, ապօրինաբար, կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց տանը, ննջասենյակում անկողնու մեջ, ձեռքերով սեղմելու միջոցով խեղդամահ է արել իր կնոջը:
այաստան-Սփյուռք 5-րդ համաժողովը, որը կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, վերստին հաստատեց, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք գործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը նպաստում է համազգային առաջնահերթությունների հստակեցման և իրականացման գործընթացին, հայ ժողովրդի անվտանգ գոյատևմանը, ազգային շահերի ու նպատակների շուրջ հայության համախմբմանը:
ՀՀ կրթության և գիտության նախարարության, «Արմենիա» հեռուստաընկերության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջև այսօր ստորագրվեց եռակողմ համագործակցության հուշագիր՝ համաձայն որի երկու կողմերն աջակցելու են «Արմենիա» հեռուստաընկերությանը՝ իրականացնել «Ամենախելացին» ինտելեկտուալ շոուն:
«Մեր գյուղացիներից մի քանիսն էլ հանքերում են աշխատում: Բայց մենք միտում ունենք գյուղում զարգացնել գյուղատնտեսությունը, հատկապես՝ այգեգործությունն ու խաղողագործությունը: Դրա համար հեռանկարներ ու հնարավորություններ ունենք»:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միցուբիշի» մակնիշի 33PL493 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ա. Ա.) բախվել է կայանված «ԳԱԶ-2410» մակնիշի 07ՕՕ086 պ/հ ավտոմեքենային, ինչից «Միցուբիշի» ավտոմեքենայի 3 ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմնեիա» բժշկական կենտրոն:
Օպերատիվ քննչական խումբը Opel Astra-ի ղեկին հայտնաբերել է վարորդին՝ մահացած վիճակում, և ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, վթարի պատճառը եղել է վարորդի հանկարծամահ լինելը։
Շիրակի մարզի Վարդաքար համայնքը դպրոց չունի: Դասերն անցկացվում են գյուղապետարանի ու մանկապարտեզի շենքերում հարմարեցված դասասենյակներում:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 17.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բարբյուսի փողոցի թիվ 63 շենքի վերելակում (5-րդ հարկ) քաղաքացի է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մինչև տարեվերջ ՇՄ-ը ևս կունենա Ճգնաժամային կառավարման կենտրոն: Նախկին թիվ 6 մանկապարտեզի մասնաշենքն իր հարակից տարածքով տրամադրվել է ԱԻՆ-ը:
2014թ. մեր զինված ուժերի համար ընդհանուր առմամբ լարված տարի էր: Այս մասին այսօր Հայաստան-Սփյուռք 5-րդ համահայկական համաժողովին մասնակցող Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հանդիպման ընթացում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը
Սեպտեմբերի 19-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը Խաչիկ-Արենի ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել:
«Միշտ ես, խոսելով Սեյրան Օհանյան մարդու, քաղաքացու, պաշտոնյայի մասին, հաճույք և հպարտություն եմ ապրում, որովհետև նա եղել է մեր անկախության բանակի առաջին շարքերում, եղել է նրա բոլոր, կարելի է ասել, աստիճաններում»,- այս մասին այսօր Հայաստան-Սփյուռք 5-րդ համահայկական համաժողովին մասնակցող Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների և ՀՀ պաշտպանության նախար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննարկում է Սուրիկ Խաչատրյանի հորաքրոջ որդու` Արմեն Ասլանյանի կալանավորման հարցը:
Միշտ գիտակցեք, որ հայ տեսակի պահպանման և հզորացման հիմքը ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունն է, իսկ համայն հայության միասնության հիմքը Հայոց Ազգային Բանակն է, Հայոց Նախագահն է, Հայոց Պետականությունն է:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 20.00-ի սահմաններում, անհայտ անձը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 9 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1996 թ. ծնված Կարապետ Հ.-ին:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր` սեպտեմբերի 20֊ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում։
Սեպտեմբերի 20-21-ին արևելյան շրջաններում` ժամանակ առ ժամանակ, մյուս շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին, 22-23-ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամաններով նշանակումներ են կատարվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում: Այսպես` Կոմիտեի նախագահի սեպտեմբերի 19-ի հրամանով Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ է նշանակվել Արման Սամվելի Գալստյանը, ում վրա դրվել է նաեւ մարզային քննչական վարչության պետի պարտականությունները: Մեկ այլ հրամանով վարչության պետի տեղակալ է նշանակվել նաեւ Վաղինակ Ռոմիկի Մարտիրոսյանը:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Մարգարա-Էջմիածին ճանապարհի 2-րդ կմ-ին իրար էին բախվել «Դեո Մատիս» և «Նիսսան Մարչ» մակնիշի ավտոմեքենաներ:
Այսօր «Երդվյալ ազատամարտիկների միության» համագումարում միության հիմնադիր նախագահ ընտրվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանը:
Երդվյալ Ազատամարտիկների միությունը կանգնելու է այն քաղաքական ուժի կողքին, ովքեր իրենց քաղաքական ծրագրերը իրականացնելու համար ունեն հուսալի հզոր քաղաքական թիմ, հանդես կգան իրենց հստակ կազմով, նոր ուժով և ծրագրով և որով էլ հնարավոր կդառձնեն պաշտպանված, բարեկեցիք և բարգավաճ երկրի կառուցումը: Այլ կերպ երկրում տարվող այսօրվա քաղաքականության մեջ ձախողվում է մեր ժողովուրդը, որտեղ չկա հստակ ծրագիր և նպատակ, իսկ եթե կա էլ՝ ապա այն ազգային չէ:
«Երկրորդ գնդակը Զորիկս ստացել է գլխին, ականջի կողմից, դա եղել է մահացու: Երբ սերժանտը՝ Սարգիսը, նկատել է, որ Զորիկն արդեն չկա, ինքը գնացել է նրա կողմը, որ հանկարծ Զորիկի դիակը թշնամին չկարողանա տանել: Հետո ինքն է վիրավորվել նույն զենքից: Զինանոցի վրա «մուխա» տեսակի զենք են նետել ու պայթել է զինանոցը, այրված մասը ընկել է Զորիկիս վրա»:
«Սե՞նց պայմանների ենք դիմացել, էս ի՞նչ ձևա, մի հատ նստեք տեղներդ: Մենք անձրևի տակ էլ ենք կռվել: Սա արևային անձրև է, մի 5 րոպեից կտրվելու է, մի՛ վախեցեք»,- ասել է Գևորգյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարները այսօրվա՝ սեպտեմբերի 20-ի ընթացքում, հասցրել են անզգուշաբար փակված 8 դուռ բացել մայրաքաղաքում և հանրապետության տարբեր մարզերում։
Սեպտեմբերի 20-ին, ժամը 12.56-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Հոկտեմբերի փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գոյություն ունեն մի շարք միջազգային վարկանիշներ, որոնցից կարևորները երեքն են՝ հաջող-անհաջող պետությունների վարկանիշ, պետությունների գործունակության վարկանիշ և բնակչության բարեկեցության վարկանիշ:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 12.54-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ օձի խայթոցից թունավորման նախանշաններով Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Մալիշկա գյուղի բնակիչ Ժ. Ս.-ը (ծնվ. 1946թ.):
Օրեր առաջ Նախախորհրդարանը տեղեկատվություն էր տարածել, թե իբր ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողը 2014 թ. սեպտեմբերի 11-ին ներխուժել է շուրջ երկու շաբաթ առաջ` օգոստոսի 30-ին մահացած ազատամարտիկ Գառնիկ Խչեյանի բնակարան` նրան բերման ենթարկելու նպատակով, և ոստիկանության ծառայողի պահվածքն ահաբեկել և վիրավորել է Գ. Խչեյանի աղջկան:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 22-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն: