Լիբանանը պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ՝ Իսրայելի հարձակումների պատճառով
Լիբանանը պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ՝ Իսրայելի հարձակումների պատճառով
Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կապված Իսրայելի կողմից անցյալ շաբաթ իրականացված ինտենսիվ ռմբակոծությունների հետ, որոնց հետևանքով ավելի քան 300 մարդ զոհվել է, 1150-ը՝ վիրավորվել։
Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Ապրիլի 8-ին Իսրայելը 10 րոպեից էլ պակաս ժամանակում առանց նախազգուշացման հարվածել է Բեյրութում, Բեքաայի հովտում և հարավային Լիբանանում գտնվող 100 թիրախի։ Սա դարձել է Լիբանանի պատմության մեջ ամենամահացու ռմբակոծություններից մեկը։



