Բաժիններ՝

ԱՄՆ-ն կարող է մեկ ժամում ոչնչացնել Իրանի ենթակառուցվածքները. Թրամփ

ԱՄՆ-ն կարող է մեկ ժամում ոչնչացնել Իրանի ենթակառուցվածքները, բայց չի ցանկանում դիմել նման միջոցների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Fox Business հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Թրամփը նշել է, որ եթե Իրանը միջուկային զենք ունենա, ապա շատ երկար չի կարող գոյատևել, որովհետև ԱՄՆ-ն կհարվածի նրան։

«Օրինակ, մենք կարող ենք մեկ ժամում ոչնչացնել նրանց բոլոր կամուրջները, մեկ ժամում ոչնչացնել նրանց բոլոր էլեկտրակայանները։ Բայց մենք չենք ուզում դա անել, որովհետև մի օր անհրաժեշտ է լինելու վերակառուցել դրանք։ Կամուրջը վերականգնելու համար 10 տարի է անհրաժեշտ. նույնիսկ եթե դու Թրամփն ես, դա երկար է տևում։ Էլեկտրակայանների դեպքում նույն պատկերն է։ Տեսնենք, թե ինչ կլինի», – ասել է Թրամփը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930