Թուրքիան հերքել է Էրդողանին վերագրվող «The Telegraph-ի հայտնած լուրը

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է բրիտանական «The Telegraph» թերթում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ հրապարակված տեղեկությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հայտարարության մեջ նշվում է, որ «Էրդողանին վերագրվող խոսքերն անհիմն են ու խեղաթյուրում են Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը»:

Նշենք, որ բրիտանական թերթը գրել էր, թե Էրդողանը հայտարարել է, որ Իրանի կամ Լիբանանի վրա հնարավոր որևէ հարձակում դիտարկելու է որպես «հարձակում Թուրքիայի վրա»:

Անկարայի արձագանքից հետո համապատասխան լուրը հեռացվել է թերթի բոլոր հարթակներից, իսկ խմբագիրը ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930