Գողացված մրցախաղ էր. Ռաֆինյա
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» բրազիլացի եզրային հարձակվող Ռաֆինյան Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումից հետո քննադատաել է մրցավարներին։ Կատալոնական թիմը երկու հանդիպումների արդյունքում (0:2, 2:1) դուրս է մնացել պայքարից»։
«Ինձ համար սա գողացված մրցախաղ էր։ Մրցավարի որոշումներն անհավանական էին։ Բազմաթիվ խախտումներ եղան, բայց մրցավարը ոչ մի դեղին քարտ ցույց չտվեց «Աթլետիկոյի» ֆուտբոլիստներին։ Չեմ հասկանում նրանց վախը «Բարսելոնայի» հաղթանակների հանդեպ։
Շատ ցավալի է։ Երեք անգամ շատ ջանք պետք է գործադրենք, որպեսզի հաղթենք»,- Ռաֆինյայի խոսքը մեջբերում է DAZN-ը։
Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանում «Բարսելոնան» հասել էր կիսաեզրափակիչ։



