Բաժիններ՝

Իրանում ռազմական գործողությունները վնաս են հասցնում համաշխարհային տնտեսությանը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանում ռազմական գործողությունները և դրան հաջորդող Հորմուզի նեղուցի շրջափակումը հարված կհասցնեն համաշխարհային տնտեսությանը, բայց այն հետագայում լիովին կվերականգնվի։ Այս մասին նա ասել է Fox Businеss-ի հետ հարցազրույցում:

«Հարված կհասցվի։ Մենք արդեն վեց շաբաթ է՝ անցնում ենք այս ամենի միջով։ Հարված (տնտեսությանը) կլինի, բայց այն, կարծում եմ, լիովին կվերականգնվի», – ասել է նա Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Թրամփը նաև համոզված է, որ նավթի ու գազի գները կնվազեն մինչև նոյեմբերին կայանալիք ԱՄՆ միջանկյալ ընտրությունները:

«Ես կարծում եմ՝ մինչև միջանկյալ ընտրությունները դրանք կլինեն այնքան, որքան մինչև այս, գուցե՝ ավելի ցածր», – նշել է Միացյալ Նահանգների նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930