Երևան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր վերահաստատել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, «Սև հովազ» ջոկատի նախկին հրամանատար Ռուստամ Գասպարյանի որդու` Ռոմա Գասպարյանի նկատմամբ կալանքի որոշումը:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Վարդան Ս.-ն և ներկայացրել «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, նռնակ` առանց պայթուցիչի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում
Սեպտեմբերի 18-22-ին շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Օգոստոսի 20-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Թամարա Ս.-ի պարանոցի ոսկյա շղթան` խաչով, հափշտակելու մասին:
Մասնավորապես, քրեակատարողական վարչության հատուկ նշանակության բաժնի առաջատար մասնագետ Ս. Օ-ի նկատմամբ կիրառվել է «Ծառայությունից ազատում» կարգապահական տույժը, նույն բաժնի պետ Զ. Ա.-ի նկատմամբ կիրառվել է «պաշտոնի իջեցում» կարգապահական տույժը:
«Դեպքերից մեկով հանցավորի համակարգի զննությամբ հայտնաբերվեցին շուրջ 800 պոռնկագրական բյութի տեսանյութեր, որոնցից 250-ը, ըստ փորձագիտական եզրակացության, հանդիսանում էին մանկական պոռնոգրաֆիա պարունակող նյութեր: Մեկ այլ դեպքում, ցավով պետք է փաստեմ, որ հենց հանցավորը աշխատում էր մի ոլորտում, որը ենթադրում է երեխաների հետ աշխատանք»,- ասում է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Տիգրան Պետրոսյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Սարահարթի 3-րդ զանգվածի 12-րդ շենքը համար 2 բնակշահագործման տեղամասի աշխատակիցների համար մշտական աշխատատեղի է դարձել:
Վերջին ժամանակներս ունենք մի քանի դեպքեր, երբ երկու գործարարներ տարբեր երկրներում էլեկտրոնային նամակագրության միջոցով փորձում են ինչ-որ պայմանավորվածություն ձեռք բերել գործարքի վերաբերյալ, և երրորդ անձը՝ փաստացի ապօրինի հասանելիություն ստանալով այդ էլեկտրոնային նամակների բովանդակությանը, ստեղծում է նմանակ էլեկտրոնային փոստի հասցեներ, և ինքն է արդեն սկսում նամակագրություն վարել երկու կողմերի հետ:
Էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու համար որսաշրջանի ընթացքում նախատեսվում է որսալ 200 գայլ, ինչը կապահովի տվյալ միջոցառման արդյունավետությունը:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (խոշոր չափի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի):
Իր եզրակացության տեքստում կառավարությունը ողջունում է նախաձեռնության հեղինակի՝ Նիկոլ Փաշինյանի նպատակադրումը՝ նշելով, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի 2014թ. սեպտեմբերի 3-ի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի առաջարկությունների հիման վրա կձևավորվի արտոնություն սահմանող օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որով խնդիրը համապարփակ և ամբողջական լուծում կստանա:
Լրագրողների հարցին՝ արդյոք ֆեյսբուքյան էջը ջարդե՞լ են և նամակագրական կապն արհեստական ստեղծե՞լ, թե դա եղել է, պարզապես բացահայտել են, Տիգրան Պետրոսյանը պատասխանեց. «Ես չեմ կարող նման գնահատական տալ, քանի որ դեռ փորձաքննության պատասխաններն էլ չկան: Փորձաքննությունները նշանակվել են քննիչի կողմից, և դրանց պատասխանները լինելու դեպքում արդեն գնահատական կտրվի՝ արդյոք խոսքը վերաբերում է միայն համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալո՞ւն, թե՞ նաև անձնական տեղեկատվություն հրապարակելուն կամ կեղծելուն: Բոլոր հարցերի պատասխանը կտրվի միայն և միայն փորձաքննությունների արդյունքում»:
«Պարոն Աբրահամյանը իմ ղեկավարն է, ես նորից եմ կրկնում՝ չեմ սրտնեղում որևէ կերպ դրանից: Ընդամենը աշխատանքային ինչ-որ մթնոլորտի եք բան անում»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը՝ մեկնաբանելով նիստի ընթացքում ՀՀ վարչապետի կոպիտ վարմունքը նրա հետ, երբ փոխնախարարը ներկայացնում էր ճանապարհներին պետտուրքի կիրառման վերաբերյալ օրենքի նախագիծը, իսկ Հովիկ Աբրահամյանը նրա խոսքն ընդհատեց՝ ասելով՝ «քո կարծիքը կարևոր չի»:
Է. Համբարձումյանը աշխատում է Արցախի ՃՈ-ում՝ որպես ավագ տեսուչ, կոչումով կապիտան է, իսկ Ա. Հայրապետյանը՝ տեսուչ, կոչումով՝ կապիտան: Կայքի տեղեկություններով՝ նրանց ավտոմեքենան ուղեկցում ուղեկցում էր Երևան մեկնող Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 20.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքի կոտրվածք և պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 7-ամյա աղջիկ:
Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի՝ Ադրբեջանի տարածքում հայտնվելու և հետագայում ադրբեջանական զինվորական ծառայողների կողմից խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու և նրա մահվան դեպքի կապակցությամբ 2014թ. սեպտեմբրի 15-ին իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ղեկավարներ Ավետիք Իշխանյանը, Լարիսա Ալավերդյանը և Արթուր Սաքունցը դիմել են Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտե (Եվրոպայի խորհուրդ), Խոշտանգումների դեմ կոմիտե (ՄԱԿ), ինչպես նաև Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտե (ՄԱԿ):
Սեպտեմբերի 18-ին, ժամը 13.27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 17-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Պավլիկ Սաֆարյանը հայտարարել է, որ 2 հատ դրեք, դրել ենք 2 հատ,- հայտարարեց վարչապետը,- Դե հիմա, Ատո´մ, ինձ Պավլիկը ասել է, որ 7-ից դնում ենք 2-ը և պահանջը լրիվ բավարարում ենք: Հիմա չգիտեմ՝ ում հավատանք»:
Սեպտեմբերի 16–ին կեսօրից հետո տեղացած ուժեղ կարկուտը հողին է հավասարեցրել շատ սանահնեցիների պտղատու ծառերի ու բանջարանոցների բերքը:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 10.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 19 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 80-ամյա տղամարդու:
«Հիմա գազը թանկացրել են, փայտ չեն թողնում կտրենք: Ի՞նչ են անելու: Մարդիկ անհանգիստ են իրենց ձմեռվա համար»:
Ադրբեջանում հակառակորդի կրակոցից մահացած զինծառայողը սպա էր, ավագ լեյտենանտ:
ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր Ալվինա Գյուլումյանը, ով այդ պաշտոնում ստանում է 13 հազար եվրո աշխատավարձ, շուտով վերադառնալու է Հայաստան՝ ՍԴ անդամի կարգավիճակով, և ստանալու է մոտավորապես 850 հազար դրամ։
Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկրում` Վրաստանի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանն իսկական դիվանագիտական ֆուրոր է արել: Թերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, նորաթուխ դեսպանը Վրաստանի արտգործնախարարի հետ իր առաջին պաշտոնական հանդիպման ժամանակ Հայաստանի անունից անմոռանալի նվեր է մատուցել:
«Հայկական Ժամանակը» գրում է. ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանը խուսափում է ասել, թե 2011-ին 57 մլն դրամ նվիրատվություն որտեղից է ստացել, ինչպես նաև՝ ի՞նչ միջոցներով է նրա կինը 4 անշարժ գույք ձեռք բերել 2013-ին, ինչի մասին թերթը գրել է իր նախորդ համարում։
«Ժողովուրդ օրաթերթի հարցին՝ «Ինչո՞ւ այդքան տարօրինակ կերպով հեռացաք Ձեր զբաղեցրած պաշտոնից: Տեղեկություններ տարածվեցին, թե ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ լեզու չեք գտնում, իսկ հետո խոսվեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգումներ է իրականացրել ձեզ մոտ եւ լուրջ չարաշահումներ է հայտնաբերել», Հայկ Հարությունյանը պատասխանեց կարճ. «Ոչ, իհարկե ոչ»»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 18-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին: