«Ես էլ համաձայն եմ ձեզ հետ, բայց մի քիչ համբերեք, դա պրոցես է. տղերքը աշխատում են». Գևորգ Կոստանյան
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը վերջապես դուրս եկավ ցուցարարների հետ հանդիպման։ Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը խնդրեց հստակ պատասխանել՝ արդյո՞ք Վալերի Պերմյակովը դատվելու է ՀՀ դատարանում և պատիժը կրելու է ՀՀ տարածքում։
Ի պատասխան՝ Գ. Կոստանյանն ասաց.
«Ես արդեն երկրորդ անգամ իջնում, խնդիր չունեմ իջնելու։ Իրար հարգենք ու լսենք։ Այն, որ ոճրագրոործություն է տեղի ունեցել, դա փաստ է: Այն, որ ամեն ինչ պիտի անենք, որ հանցագործը ենթարկվի խստագույն պատասխանատվության, դա նույնպես փաստ է։ Պահանջը, որ գործի քննությունը ամբողջությամբ պետք է իրականացվի մեզ մոտ, դա էլ արդարացի պահանջ է։
Ես էլ համաձայն եմ ձեզ հետ։ Ու հենց էդ նպատակով է, որ մեր քննիչները զորամասում են։ Քննում են, աշխատում են: Ես համաձայն եմ ձեր հետ, բայց դա պրոցես է։ Հանգիստ եղեք։ Բոլորս աշխատում ենք։ Էս մեր երկիրն է, հանցագործները մեր երկրի դեմ, մեզնից ցանկացածի դեմ է դուրս եկել…
Էդպես չի, որ ձեր ուզածը մի բան է, մեր ուզածը՝ լրիվ ուրիշ բան։ Մենք նույն բանն ենք ուզում։ Բայց դրան հասնելու ճանապարհ կա։ Հանգիստ եղեք, համբերեք»:
Նա նաև նշեց որ Պերմյակովը գտնվում է ռուսական ռազմաբազայում, բայց մեր քննիչները գտնվում են ներսում, հարցաքննում են մեղադրյալին։
Գ. Կոստանյանի հանդիպումը ցուցարարների հետ այս պահին շարունակվում է։
ՇՄ դատախազության դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիան կարող եք դիտել ուղիղ հեռարձակմամբ