Բաժիններ՝

Գյումրիի սպանդի մասին Wikipedia­-ում հայերեն և անգլերեն հոդվածներ են ավելացվել

Wikipedia առցանց հանրագիտարանի հայերեն եւ անգլերեն բաժիններում էջ է բացվել Գյումրիում տեղի ունեցած սպանդի մասին:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «2015 Gyumri massacre»` անգլերեն եւ «Ավետիսյանների ընտանիքի սպանություն Գյումրիում»` հայերեն վերտառությամբ հոդվածներում հաղորդվում է, որ հունվարի 12-ին 6 մարդու մահացած են գտել Գյումրիում: Նշվում է, որ Հայաստանի Քննչական կոմիտեն կասկածյալ է համարում Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին: Նա զենքն ու համազգեստը թողել էր հանցանքի վայրում:

Զոհերը նույն ընտանիքի անդամներ են, իսկ 6 ամսական փոքրիկը ծայրահեղ վիճակով տեղափոխվել է հիվանդանոց:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս