Իվան Վոլինկին. «Նման գազանությունները չունեն արդարացում, դրանք չունեն ոչ ազգություն, ոչ պետական պատկանելիություն»

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը Գյումրիի ողբերգության դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել:

«Ես դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին: Այսօր Գյումրիում վերջին հրաժեշտը տվեցին Ավետիսյանների ընտանիքին: Եվս մեկ անգամ կցանկանայի ցավակցություն հայտնել նորմալ մարդու գիտակցության մեջ չտեղավորվող հանցավոր գործունեության անմեղ զոհերի հարազատների եւ մտերիմներին: Նման գազանությունները չունեն արդարացում, դրանք չունեն ոչ ազգություն, ոչ պետական պատկանելիություն: Դեսպանատան բոլոր աշխատակիցները Հայաստանի եղբայրական  ժողովրդի կիսում են հետ այս կորստի ցավը:

Համոզված եմ, որ հանցագործը կպատժվի օրենքի ողջ խստությամբ: Հայկական եւ ռուսական համապատասխան մարմինները համատեղ հետաքննություն են անցկացնում: Այն կլինի օբյեկտիվ եւ համապարփակ: Ես դրանում չեմ կասկածում:

Հայ-ռուսական բարեկամության բազմադարյան պատմության մեջ եղել են նաև դժվար էջեր, սակայն մենք միշտ համատեղ ուժերով հաղթահարել են ծագող դժվարությունները: Հավատում եմ, որ այսպես կլինի նաեւ հիմա»:

Տեսանյութեր

Լրահոս