Բաժիններ՝

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 4 մասնակից

Այս պահին Օմբուդսմենի արագ արձագանքման վարչության աշխատակիցները գտնվում են ոստիկանության Կենտրոնականի բաժնում, որտեղ բերման են ենթարկվել Ռուսաստանի դեսպանատան մոտ անցկացվող հավաքի 4 մասնակից, այդ թվում՝ Տիգրան Խզմալյանը և Արգիշտի Կիվիրյանը: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից: Ոստիկանները Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել են, որ նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտում կատարելու համար և արձանագրության կազմվելուց հետո բաց կթողնվեն:

Մինչ այդ Օմբուդսմենն ահազանգ էր ստացել հավաքի մասնակիցներից: Պաշտպանի ներկայացուցիչները այցելել և տեղում զրուցել էին հավաքի մասնակիցների և ոստիկանների հետ:

akcia

akcia2

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս