Երբ ակցիայի մասնակիցները հասել են նախագահական նստավայրի առաջնամաս, ոստիկանները փակել են նրանց ճանապարհը՝ պահանջելով չքայլել Բաղրամյան 26-ի մայթով։ Բողոքողներից մի քանիսը դուրս են եկել փողոցի երթևեկելի հատված՝ շրջանցելով ոստիկաններին, վերջիններս քաշքշելով և հրելով նրանց կրկին բերել են մայթ։ Արդեն նախագահականի մուտքի մոտ զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, փորձել է մոտենալ դարպասին, սակայն ոստիկանները դարձյալ հրելով և քաշքշելով հեռացրել են նրան, ինչը առաջացրել է կնոջ զայրույթը, ով փորձել է ամեն կերպ մոտենալ դարպասին՝ պահանջելով չհրել իրեն։
Կառավարությունն իր հերթին` պնդում է` այսօր հղիության և ծննդաբերության նպաստ է տրվում տարեկան շուրջ 13 հազար աշխատող կնոջ, իսկ առաջարկությունն ընդունվելու դեպքում նպաստ կստանա լրացուցիչ ևս տարեկան մոտ 30 հազար կին: ՀՀ-ում տրվող անաշխատունակության նպաստի ծավալը վերջին 4 տարում 3-4 անգամ ավելացել է ու հասել 12 մլրդ դրամի: 2020-21 թվականներին այդ բեռը կազմելու է 25-30 միլիարդ դրամ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում 39-ամյա Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել՝ կնոջ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար։
Այս շաբաթ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ 2013 թվականի զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը բարձրացրեց այն խնդիրը, որ վճարման կարգադրությունների արտադատական կարգի հարցը օրենսդրական կարգավորում չի ստանում:
Հոկտեմբերի 27-ին ջերմաստիճանը կիջնի 20 աստիճանով Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում, իսկ Երևանում և մյուս մարզերում՝ մոտ 10 աստիճանով:
Փոխգնդապետ Գրիգորի Վլադիմիրի Աբրահամյանը նշանակվել է ոստիկանության Շուշիի շրջանային բաժնի, մայոր Նելսոն Վազգենի Ավանեսյանը` Ասկերանի շրջանային բաժնի, մայոր Արման Ալեքսանդրի Սարգսյանը` Քաշաթաղի շրջանային բաժնի, իսկ մայոր Գեղամ Սեւակի Գրիգորյանը` Մարտունու շրջանային բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալների պաշտոններում։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 22-24-ը անցկացվող «Էքսպո Ռուսաստան-Հայաստան. 2014» արդյունաբերական վեցերորդ միջազգային ցուցահանդես:
Այսօր Ազգային ժողովի նիստի սկզբում Ալվինա Գյուլումյանը խորհրդարանի առջև երդմամբ ստանձնեց Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը:
Ժամը 20:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ, 29-ամյա Սևակ Իսպիրյանը դանակի սպառնալիքի տակ հափշտակել է ոստիկանության Ապարանի բաժնի պահպանության բաժանմունքի ոստիկան Վարդան Գևորգյանի ծառայողական հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը:
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Կառավարություն ներկայացված որոշման նախագծում նշված է, որ նա աշխատանքից ազատվում է սեփական դիմումի համաձայն:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 01.35-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով Մուրացանի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել, Զավարյան 1-ին նրբանցքի թիվ 1 շենքի 36-րդ բնակարանի բնակչուհի Վ. Գ.-ը:
«Նորքի հոգեբուժական» կլինիկայից «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշակական կենտրոն է տեղափոխվել Հնդկաստանի քաղաքացի Ռաջան՝ «քիմիական նյութերով այրվածք» ախտորոշմամբ։
Վարչապետը ողջունել է նման ձեւաչափով հանդիպելու կազմակերպության նախաձեռնությունը եւ կառույցի նոր ծրագրերին ծանոթանալու ցանկություն հայտնել:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 04.52-ին ահազանգ է ստացվել, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Արմավիր-Մեծամոր հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 20.15-ին տեղեկատվություն է ստացվել , որ ժամը 20.10-ի սահմաններում Արարատի մարզի Ավշար գյուղի մոտակա գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:
Օգոստոսին երկրի տարածքում վտանգավոր տենդով վարակվածության 20 դեպք էր գրանցվել, որոնցից երեքը մահվան ելք էր ունեցել:
Այժմ Գալուստ Սահակյանը ունի 4 ռեֆերենտ, որոնցից 2-ը Արմինե Այվազյանն ու Զարուհի Բաբուխանյանն են:
Լ. Զուրաբյանը ներկայացրեց Կոնգրեսի գնահատականները Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով եռյակի ձևավորման և գործունեության կարևորությունը Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման և արմատական փոփոխություններ անցկացնելու գործում:
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն խնդրում է լինել զգոն, և կեղծ ԱՊՊԱ պայմանագիր ձեռք բերելուց խուսափելու, ինչպես նաև տուգանքներից զերծ մնալու նպատակով հրավիրում է քաղաքացիների ուշադրությունը ԱՊՊԱ պայմանագրի կնքման ժամանակ ստորև բերված պայմաններին.
«Արդեն 4-5 տարի է, աշխատում եմ որպես դագաղագործ: Դե, 17 տարեկանից հյուսնություն եմ սովորել: Սկզբից երկար ժամանակ կահույքի գործ էի անում, հետո սկսեցի դագաղագործությամբ զբաղվել»,- ասում է Վահե Զաքարյանը:
Նախաքննության ընթացքում զինծառայողին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, «քուն» հրամանից հետո, օգտագործելով մեկ այլ զինծառայողի հոգեպես անօգնական վիճակը, այն է` վերջինի կողմից իր կողքի մահճակալին քնած լինելը, իր սեռական կրքերին հագուրդ տալու նպատակով կատարել է սեքսուալ բնույթի այլ գործողություններ` ձախ ձեռքով շոշափել է շարքային զինծառայողի առնանդամը: Ըստ մեղադրանքի՝ զինծառայողն այդ գործողությունը կրկնել է մեկ այլ օր ևս: Նա մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով:
Հոկտեմբեր 18-ին` ժամը 02:20-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ենթակողի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1997 թ. ծնված Խաչիկ Կ.-ն և հայտնել, որ վնասվածքն ստացել է ծառից վայր ընկնելու հետևանքով:
Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Աչաջուր գյուղից 3 կմ հեռավորության վրա գտնվող, 10-11-րդ դարերին պատկանող Մակարավանքը հրապուրում է հավատացյալներին, զբոսաշրջիկներին:
Արթիկի քարհանքերից կատարված գողությունները բացահայտվեցին: Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Ավշար գյուղի մոտակա «Գազ Բաս» գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է «ՈւԱԶ» մակնիշի 27ՏԼ703 պ/հ ավտոմեքենայի գազի բալոնը:
Շիրակի մարզի մեղրն առանձնահատուկ է համային և որակական առումով: Սա մասնագետներն են պնդում՝ համեմատելով այն հանրապետության մյուս բնակավայրերից ստացված մեղրաբերքի հետ:
Նկատելով մոտեցող ոստիկաններին՝ Իրանի քաղաքացուհին դեն էր նետել թմրամիջոցը: Բայց դա դեռ ամենը չէր…
«Գրեթե բոլոր մարզերում տնկիների մեծ պահանջարկ կա, քանի որ դրանք բավականին թանկ են վաճառվում: Եթե կարողանանք նման արտադրամաս ստեղծել և օգտագործել թայվանական տեխնոլոգիաները, գոնե երկու-երեք գյուղի կարիքներ կարող են բավարարվել»:
Ոստիկանի աչքից չվրիպեց անցորդի կասկածելի պահվածքը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 24-ին ժամը 09.00-21.00 դադարեցվելու է Շենգավիթ վարչական շրջանի՝ Արշակունյաց պողոտայի՝ Աշխատանքի հրապարակից մինչեւ Էրեբունի օդանավակայան հատվածի, Նորագավիթ թաղամասի և հարակից տարածքների ջրամատակարարումը: