Հոկտեմբերի 20-ին, ժամը 10.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Սեդրակ Բ.-ն և հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել:
Տղան Արագածոտնի մարզի Օշական գյուղից է և, ըստ նախնական վարկածի` սրտի արատ է ունեցել:
ԱԻ նախարարի մեկ այլ հրամանով ՀՀ ԱԻՆ Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոնի բաժնի պետ Հերմինե Նավասարդյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի կոչում:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հոկտեմբերի 28-ին, ժամը 11.15-ին, բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Վարդան Ա.-ն:
ՀՀ դատախազությունը՝ հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու գործառույթի իրականացման արդյունքում ՀՔԾ-ում քննվող գործերի նախաքննության ընթացքում արձանագրել է մի շարք չարաշահումներ:
2009թ. Արարատի մարզում ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) և Արթուր Զադոյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացվել է դատավարական խախտումներով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Արթուր Զադոյանի փաստաբան Սուսաննա Սարգսյանն ասաց, որ նյութերի ուսումնասիրությունից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ի սկզբանե կազմվել է մեղադրական եզրակացությունը, «այնուհետև փորձել են ինչ-որ ձևերով արդեն նախապես մշակված սցենարով հավաքել ապացույցներ, ցուցմունքներ կորզել և այն ճանապարհներով բերել այն կետին, որ իրենց մեղադրական եզրակացությունը ինչ-որ կեր կարողանան կյանքի կոչել»:
Լարիսա Ալավերդյանն ասաց, որ նախօրեին տեղի ունեցած նիստը սկսվել է միջադեպով. վկաների ցուցակի մեջ անհասկանալի ձևով գրված են եղել սպանված հայ երեխայի մոր և եղբոր անունները, որոնք ի սկզբանե հրաժարվել են լինել վկա և պահանջել են, որ իրենց թույլ տան մասնակցել նիստին, ներկա լինել:
«Դասի ժամանակ իրեն վատ է զգացել և տեղում մահացել է: Շտապօգնությունը եկել է, բայց չեն կարողացել փրկել: Ըստ մեր ունցած նախնական տվյալների՝ ինքը սրտի հետ կապված պրոբլեմ է ունեցել, և այդ պատճառով է տեղի ունեցել պատահարը»: Կարեն Գրիգորյանը փոխանցեց նաև, որ մահացած ուսանողը տղա է:
Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին կատարվել է 31 549 հեկտար կարտոֆիլի ցանք, նախորդ տարվա 30 680 հեկտարի դիմաց:
«Ճիշտն ասած նման ցանկություն չեմ ունեցել: Գուցե Դուք մեկնաբանեիք՝ ինչով են պայմանավորած այն լուրերը, որ տարածվում են իմ անձի շուրջ»,- ասաց նա:
ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Վ. Գրիգորյանի, հրապարակվեց ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի կալանավոր Հրաչյա Գևորգյանի բողոքի քննարկման հիման վրա կայացված որոշումը: Դատարանը, քննության առնելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին նախաքննական մարմնի որոշումը վերացնելու պահանջի մասին ներկայացված բողոքը, կայացրեց բողոքը մերժելու մասին որոշումը՝ այն հիմնավոր չլինելու պատճառաբանությամբ:
Բորիկ Կոստանյանը խորհրդային տարիներին բնակվել է Բյուրեղավանում, որպես բժիշկ աշխատել Երեւանի տարբեր բուժհիմնարկներում: 1989թ. վերջին հատուկ տնտեսական ծրագրերի կոմիտեի կողմից որպես բժիշկ- կոնսուլտանտ ուղարկվել է Շահումյանի շրջան:
Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել քաղաքացի Մանուկյանին` ազատազրկման վայրում գտնվող անձին ազատելու պատրվակով նրա մորից խարդախությամբ գումար հափշտակելու համար:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-համալիր միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.30-ին, Նորագավիթի 4-րդ փողոցի թիվ 49/1 տան մոտ, վիճաբանության ժամանակ, վերջիններիս նշված վնասվածքները պատճառել են 1997 թ. ծնված Նարեկ Հ.-ն և 1993 թ. ծնված Գևորգ Հ.-ն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 9։30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է։
Հոկտեմբերի 29-ին, ժամը 01.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Դիան գյուղում քաղաքացին ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Երբ Վալերի Օսիպյանի հետ զրուցել է, վերջինիս հարցին Շ. Հարությունյանը պատասխանել է, որ չի գնալու Երևանի Բաղրամյան 26 հասցե։ Փայտերն ու պայթուցիկներն ինքն է բերել Ազատության հրապարակ, որպեսզի ոստիկանների կողմից ուժ գործադրելու դեպքում հակադրություն կատարեն։ Իրենց զրույցի ընթացքում Վ. Օսիպյանն ասել է, որ ուղեկցելու են իրենց, և որևէ կոնֆլիկտային տրամադրություն չկա։ Իրենց ոչ մի ոստիկան չի դիմել, որպեսզի դուրս չգան երթևեկելի մաս, քանի որ իրենք պայմանավորվել էին և երթի էին դուրս եկել Վ. Օսիպյանի հետ։ Մաշտոցի պողոտա դուրս գալիս` հետևից բռնել են իր ուսից և հետ հրել։ Դա իր համար շատ վիրավորական է եղել։ Իրեն քաշելու հետ զուգահեռ՝ ասել են, որ դուրս գա մայթ։ Իրեն և տղաներին Ոստիկանության բաժնում տարել են առանձին սենյակներ»:
Առհասարակ, արագ ենք հոգնում: Ցանկացած պայքար տևում է այնքան, քանի դեռ մեր էմոցիոնալ, հուզական վիճակը բորբոքված է: Հետո մեր ուշադրությունը շեղվում է այլ խնդրի վրա, ու պայքարն անմիջապես մարում է:
Կրակոց օրենքի վրա. 20-ամյա վաղեմության սպանության վերհուշը:
«Ինչպե՞ս ենք պատրաստվել: Փայտ չունենք, գազն ու լույսն էլ էնքան թանկ է, որ չես կարողանում ուզածիդ չափ տաքացնես բնակարանդ: Երեկոները 2 ժամ վառում ենք, որ գոնե մի քիչ տաքություն լինի ու էլի անջատում ենք: Էդքան գումարի տակից ոնց կարող ենք դուրս գալ»:
Շատ ուշագրավ մի փաստ կա, որի մասին պաշտոնյաները լռում են: Այս ամառվա վերջին Ռուսաստանի կառավարությունը հանդես է եկել համանման նախաձեռնությամբ և առաջ է քաշել ՌԴ-ում մայրերին տրվող մայրական կապիտալից բոլորովին հրաժարվելու գաղափարը: Բնականաբար, այդ պայծառ միտքը պաշտոնյաները մտմտում են շատ ավելի վաղուց, ուղղակի հիմա ուզում են միս ու արյուն հաղորդել դրան:
Քարտեզում կա, պաշտոնապես, սակայն գոյություն չունի: Շիրակի մարզի Բարձրաշեն համայնքի մասին է խոսքը: Այն փաստաթղթային ձևակերպումներով գտնվում է Իսահակյան համայնքի վարչական կազմում, համայնքապետարան չէ, սակայն դպրոց ունեցել է:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մեկը` Մալաթիա, մյուսը` Արմենիա բժշկական կենտրոններ:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
«Ամենաէժանը 100 դրամ ա, ամենաթանկը՝ 300 դրամ: Նախորդ տարվա համեմատ՝ գները համարյա 2 անգամ բարձրացել են: Ժողովուրդը փող չունի, համ մենք ենք տուժվում, համ՝ իրանք»:
Սոցիալ-տնտեսական ծանր կեցությունը Գյումրիում սրվում է հատկապես ձմռան նախաշեմին: Համատարած գործազրկության և աղքատության բարձր ցուցանիշ ունեցող քաղաքում շատ ընտանիքներ են կանգնում խնդիրների առաջ:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 14.30-ին, Երևանի Րաֆֆու փողոցի «Սուրբ Երրորդություն» եկեղեցու դիմաց «Մերսեդես-E 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Օդի ջերմաստիճանի կտրուկ նվազմանը զուգահեռ առաջ են եկել մի շարք խնդիրներ: Եթե սեփական տներում և բնակելի շենքերում ընդհանուր առմամբ ջեռուցման հարցը կարելի է լուծված համարել, ապա պատկերը բոլորովին այլ է տնակներում: