Բաժիններ՝

Դվին գյուղում վթար է տեղի ունեցել. տուժածի վիճակը ծանր է

Հուլիսի 20-ին, ժամը 23.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Ներքին Դվին գյուղում՝ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ներքին Դվին գյուղի Արշակունյաց փողոցում (գազալցակայանի հարևանությամբ), դեռևս չբացահայտված հանգամանքներում, «ՎԱԶ 2109» մակնիշի 35 LT 968 պ/հ (վարորդ 1989թ. ծնված Ն.Մ.-ն) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրին կայանված բեռնատարի համար նախատեսված 32 9L 01 պ/հ կցորդիչին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ Ն.Մ.-ն շտապօգնության ավտոմեքենայով տեափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս