Ավետարանոցում ավարտին է մոտենում նախադպրոցական շենքի կառուցման աշխատանքները

ԼՂՀ Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքում նոր մանկապարտեզ է կառուցվում:

ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ նախադպրոցական հաստատությունը 50 տեղանոց է և ունի կոմունալ բոլոր հարմարությունները:

Շինարարությունն ավարտման փուլում է. կատարվել են ներքին ու արտաքին հարդարման, տարածքի բարեկարգման աշխատանքները:

Բակում տեղադրվել են տաղավարներ ու բացօթյա խաղասրահ: Աղբյուրի հաղորդմամբ՝ մանկապարտեզը կառուցվում է ԼՂՀ պետական բյուջեի միջոցներով, կապալառուն՝ «Խաչեն» ՓԲԸ-ն է: Մանկապարտեզը շահագործման կհանձնվի ընթացիկ տարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031