Բաժիններ՝

Դանակահարություն Վաղարշապատում

Հուլիսի 18-ին, ժամը 12.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 1975 թ. ծնված Գագիկ Հ.-ն:

Օպերատիվ տվյալներն իրացնելիս ժամը 15.00-ին, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 1970 թ. ծնված Գագիկ Ա.-ին:

Նա խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Վաղարշապատի Չարենցի թաղամասի վերջնամասում գտնվող դաշտերից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակով հարվածներ է հասցրել Գագիկ Հ.-ի որովայնին և ոտքին` պատճառելով վնասվածքները:
Նշանակվել է ԴԲՓ:
Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031