Բաժիններ՝

36-ամյա կինը լքել է չորս երեխաներին և բնակվել այլ տղամարդու հետ

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով` կինը մեղավոր է ճանաչվել երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելու մեջ: Դատարանի վճռով` նա դատապարտվել է 1 տարվա ազատազրկման, սակայն նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 1 տարի ժամկետով փորձաշրջան:

Նախաքննության ընթացքում 36-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ խնամքի տակ ունենալով 4 անչափահաս երեխա, թողել, հեռացել է իր ընտանիքից և համատեղ բնակվելով այլ անձի հետ, չի կատարել իր երեխաների դաստիարակության օրենքով նախատեսված իր ծնողական պարտականությունը։

Արագացված կարգով դատաքննությամբ դատարանը հիմնավորված է համարել է, որ կինն ամուսնու մահից հետո, իր խնամքի տակ ունենալով, չորս անչափահաս և դեռահաս երեխա, 2014 որոշակի ժամանակահատվածում թողնել-հեռանալով իր ընտանիքից և բնակվելով այլ տղամարդու հետ, չի կատարել իր երեխաների դաստիարակության ՀՀ ընտանեկան օրենսգրքի 51-րդ հոդվածով նախատեսված իր ծնողական պարտականությունները, այն է` հոգ չի տարել իր երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման և կրթություն ստանալու ապահովման մասին:
Մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով ու հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննությունն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ և առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031