Բազմաթիվ այցելուների խնդրանքով այսօր մանրամասն կներկայացնենք, թե ինչպես ջնջել վերջերս Ֆեյսբուքում մեծ տարածում գտած վիրուսը: Ովքեր չգիտեն, ասեմ, որ այն իրենից ներկայացնում է մի փոքր ծրագիր, որի վրա սեղմելով շարքից դուրս են գալիս (Google Chrome,Mozila,internet explorer և այլ) ինտերնետ դիտարկիչների կարգավորումները և Ֆեյսբուքի օգտատիրոջից անկախ վարակիչ հղումը (լինքը) ուղղարկում է ընկերներին կամ տեղադրում է օգտատիրոջ և ընկերների պատին և այդպիսով շատ արագ տարածվում:
Փետրվարի 7-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի պոլիկլինիկայի հարակից փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1961 թ. Մուշեղ Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչի հետևանքով ավտոմեքենան կորցնելով կառավարումը՝ բախվել է ճանապարի աջ պատին:
Լոռու մարզի Շամուտ գյուղում գյուղացիների մեծ մասը անասնապահությամբ է հոգում ընտանիքի կարիքները: Ճիշտ է՝ օրվա մեջ հանգստի ժամ շատերը գրեթե չեն ունենում, սակայն փոխարենը կարողանում են կյանքից հետ չմնալ:
Փետրվարի 8-ին Գյումրիում գրանցվել է ինքնասպանության դեպք: Անի թաղամասի Չարենցի 10 հասցեում կախվելու եղանակով ինքնասպանություն է գործել 1991 թ-ին ծնված Ժենյա Սարիբեկյանը
Պատգամավորի հարազատներն այս պահին գտնվում են նշված ՔԿ հիմնարկի մոտ և սպասում են, թե երբ պետք է Հ. Հակոբյանին բուժօգնություն ցուցաբերվի: Մեր տեղեկություններով` նրան հրաժարվում են օգնել:
Պարզվել է, որ վերջիններս նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, թունավորվել են Վաղաշեն գյուղի իրենց տանը կից հացատանը` գազօջախից արտահոսած շմոլ գազից:
Փետրվարի 7-ին ծեծի ենթարկված ՓՄՁ բողոքի ակցիաների ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանը «Ազատությանը» պատմել է, թե ինչպես են իրեն առեւանգել եւ դաժան ծեծի ենթարկել։
Հունվարի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում, 2 ինքնաձիգներով և 1 ատրճանակով զինված, դիմակավորված երեք անհայտ անձինք մուտք են գործել Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի տներից մեկը, զենքի սպառնալիքով տանտիրոջն ու տան մյուս անդամներին պառկեցրել հատակին և հափշտակելով ոսկյա մատանի` դիմել են փախուստի:
Բարձր վարձատրությամբ աշխատանք որոնողները հայտնվել են խարդախ կնոջ որոգայթում:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Հաղպատ-Ախթալա ավտոճանպարհի մոտ 10 կմ-ում «ՎԱԶ-2101» մակնիշի 06ՏՕ157 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Դեբետ գետում, ինչից ավտոմեքենայի վարորդ՝ Բ.Ա.-ն արգելափակվել էր ավտոմեքենայում:
Փետրվարի 7-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սայաթ-Նովայի փողոցի թիվ 152 շենքի մոտակայքում վիճաբանություն է:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկիրը պատրաստակամ է Եվրամիության հետ շարունակելու կառուցողական համագործակցությունը: Նախագահը հույս է հայտնել, որ ԵՄ հատուկ ներկայացուցչի գործունեությունը և այցելությունները տարածաշրջան կնպաստեն վստահության մթնոլորտի ձևավորմանն ու տարածաշրջանում կայունության հաստատմանը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տեղացած ձյան և բքի պատճառով ներկայումս Աշտարակ-Ապարան-Սպիտակ ճանապարհահատվածը դժվարանցանելի է:
Դատավորի առաջարկով Արթուր Կ.-ն ուսումնասիրել է նախաքննության ժամանակ իր տված ցուցմունքը և պարզել, որ այն իր ձեռագրով գրված չէ, իսկ ստորագրությունը նմանեցված է: Այնուհետև Արթուր Կ.-ն ոստիկանության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ քրեական գործը քննող քննիչը կեղծել է իր նախաքննական ցուցմունքը:
Երեւանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է քաղաքացի Օսեբ Մարկարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում որպես կասկածյալ ձերբակալված Մ.Պետրոսյանին այսօր մեղադրանք է առաջադրվել։
Պռոշյան փողոցում հնչած կրակոցների գործով Նոր-Նորքի նախկին թաղապետ Դավիթ Պետրոսյանի եղբորը՝ Մհեր Պետրոսյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ և 235-րդ հոդվածներով:
Ուշադրություն, որոնվում են:
Սպիտակի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կողմից տարվում են աշխատանքներ ճանապարհը բացելու ուղղությամբ:
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Արսեն Ա.-ն:
Երբ ես մտա թատրոն եւ տեսա, թե ինչ շիկացած մթնոլորտ է այնտեղ եւ թե որքան վիրավորված է Կոնսալեսը, ես հարցրեցի, թե ինչ է պատահել եւ ով է վիրավորել դաշնակահարին: Ոչ մի պատասխան չստանալով` ես բարձրացրեցի ձայնս, որից հետո օպերային թատրոնի հիմնադրամի տնօրեն Շմավոն Գրիգորյանը ասաց` ինչի ես գոռում, ես էլ ասացի` լավ եմ անում, եւ այդպես սկսվեց քաշքշոցը:
«Որքան էլ շատ լինեն մեր ծրագրերն ու դրանք իրականացնելու ձգտումը, միևնույն է, ոչինչ անել չէր հաջողվի, եթե չլիներ Ձեր անվերապահ աջակցությունը»:
Փետրվարի 10-14-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 10-ին լեռնային շրջաններում զգալի, 10-11-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ:
«Պարոնայք գանգստերներ, մենք չենք վախենում, մենք ընդունել ենք, մենք շատ ենք, եթե մենք ենք ձեզ ծնել` մենք էլ ձեզ կսպանենք: Մենք խոսում ենք երևույթի, գործելաոճի, ոճրագործ ձեռագրի մասին, մենք չենք ուզում արյունոտ պետությունում ապրել, բայց հավատացնում եմ՝ մեր հանրապետության ստվար զանգված հաստատակամ են, որ չեն գնալու այս երկրից, սա մեր երկիրն է, մենք ենք կառուցում մեր երկիրը, հասկանում ենք, գիտակցում ենք, որ դա հեշտ գործ չէ, դժվար է, 25 տարիների ընթացքում տեսնում են, որ զոհեր են լինում, ավերածություններ են լինում, չբացահայտված հանցագործություններ են լինում: Դժվար է ստեղծել նորմալ պետություն, բայց մենք պետք է ստեղծենք այդ պետությունը»:
Մենք այս կապակցությամբ զրուցեցինք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանի հետ, որը շեշտեց. «Ոչ միայն կոնկրետ այս վիճակի, այլ երկրում տիրող անորոշության, անարդարության ձեւավորված ավանդույթի, տնտեսական խայտառակ վիճակի, արտագաղթի միակ մեղավորը երկրի քաղաքական ղեկավարությունն է, իր բոլոր ենթակառուցվածքներով:
Ոստիկանության ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արմեն Խ.-ին:
Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 9-ամյա տղային գանգուղեղային վնասվածքներ պատճառելու և բնակարանը հրկիզելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հանրապետական կուսակցությունն այսօր ԳՄ նիստ է անցկացնելու:
Քիչ առաջ քննչական կոմիտեն այս կապակցությամբ հաղորդագրություն տարածեց: Դրանում, մասնավորապես ասվում է. «Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Երևանի բնակիչ Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Նորություններ վարորդների համար. պարզաբանումներ՝ ճանապարհային ոստիկանությունից: