Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, սպառելով տենդերների նկատմամբ հետաքրքրությունը, նոր պրոյեկտ է մտածել: Մարզի դպրոցների ավագ դասարանների յուրաքանչյուր աշակերտից 6 հազարական դրամ են հավաքում, որ Ցեղասպանության տարելիցի շրջանակներում այցելեն պատմական հայրենիք:
«Որակյալ վիսկի արտադրելու համար տարիներ են պետք: 10 տարուց ավելի: Լավ վիսկիի համար 3-4 տարեկան սպիրտ է անհրաժեշտ: Այսինքն`10-15 տարի հետո մենք նոր կարող ենք ասել՝ հասել ենք մեր նպատակին, թե` ոչ: Սա է ամբողջ պատմությունը»:
Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանը թատրոնը «վերածել» է բիզնես-կենտրոնի: Բանն այն է, որ Ա. Գրիգորյանի ընտանիքի անդամները թատրոնի շենքում սկսել են տարբեր բնույթի բիզնես-գործունեություն ծավալել:
Մարտի 7-ին, ժամը 08.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մազմանյան փողոցի թիվ 2 շենքի մուտքում այրվում են էլ. լարեր:
Ձեր անցած կյանքի ուղին, որ լի է ինչպես բազմաթիվ փորձություններով, անդառնալի կորուստներով, այնպես էլ լուսավոր պահերով, Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի անկոտրում հավաքական կամքի խոսուն վկայությունն է:
Մարտի 7-ին, ժամը 08.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղում գիշերը տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Նիսան» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մենք պետք է հստակ համաշխարհային դիրք գրավենք՝ ընդդեմ կանանց մարդու իրավունքների այս լիակատար ոտնահարման: Միջազգային հանրությունը պետք է իր վրդովմունքը փոխակերպի իմաստալից գործողությունների, այդ թվում մարդասիրական օգնություն ցուցաբերելու, սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցելու, կենսամիջոցների ապահովմանն աջակցելու և մեղավորներին արդարադատության առջեւ կանգնեցնելու միջոցով:
«Ոնց կարելի է «շառ» անել, չեմ էլ պատկերացնում, թե ով է նման լուրեր տարածում: Ես սպորտսմեն տղա եմ` բառեց` հունահռոմեական ըմբշամարտիկ, գնում եմ թուրքին հաղթում եմ` գալիս»:
Կանանց տոնին ընդառաջ կազմակերպված տոնական ցերեկույթը մեկնարկեց ՀՀ զինված ուժերում կանանց զինվորական ծառայության մասին պատմող ՊՆ Տ և ՀԿ վարչությունում պատրաստված «Թույլ սեռ, ուժային մասնագիտություն» տեսաֆիլմի ցուցադրությամբ:
«Նա խնդրում է հասկանալ իրավիճակը, ըմբռնումով մոտենալ: Նա համաձայնել է համերգը տեղափոխել ապրիլի 6-ին՝ նույն դահլիճում, նույն ժամին: Մենք 25 տարի է՝ համերգներ ենք կազմակերպում, և սա առաջին դեպքն է… խնդրում ենք հասկանալ իրավիճակը»:
Մարտի 5-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արամ Ա.-ին և 1988 թ. ծնված Արմեն Պ.-ին:
Այսօր Նորագավթի Ս. Գևորգ եկեղեցում վերջին հրաժեշտն էին տալիս մի քանի օր առաջ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի մոտ սպանված քրեական աշխարհում հայտնի հեղինակություն` երրորդմասցի Լյովիկին և փոխհրաձգության ժամանակ սպանված Մեսրոպ Նազարյանին և Դրաստամատ Թադևոսյանին` Դրոին:
«Նման սպանությունների գործերով կրակողը միշտ հրազենները թողնում է դեպքի վայրում: Եթե ուսումնասիրեք այդ դեպքերը` կտեսնեք, որ իրականում սպանությունից հետո միշտ «քիլլերը» զենքը թողնում է դեպքի վայրում, երբեք զենք իր հետ չի տանում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞վ կարող է պայամանավորված լինել այն հանգամանքը, որ մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված սպանությունից հետո դեպքի վայրում հրազեն էր թողնվել:
Միմին անցորդների վրա չի հաչում, չի կծում, չի նեղացնում ու չի վախեցնում, բայց եթե տարածքում Միմին է, ուրեմն բոլորի հայացքներում նա է շողշողում: Եթե Միմիին անգամ մեկ անգամ տեսել եք՝ երևանյան փողոցներում պոչիկը խաղացնելով քայլելիս, ծաղիկներ առաքելիս, ապա էլ երբեք չեք մոռանա: Իսկ եթե դեռ չեք հանդիպել՝ անհոգ եղեք, նրան անհնար է չնկատել ու մի քանի րոպե չսիրահարվել բնության այդ հրաշքին: Մեր դարի Կարաբալան արդեն հասցրել է շատուշատ տղաների օգնել ու ծաղկեփնջով նրանց սիրելիներին շնորհավորել:
Ուշադրություն. որոնվում է որպես անհայտ կորած:
ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը shamshyan.com-ի հետ զրույցում արձագանքել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությանը, թե Նուբարաշենի ՔԿՀ մոտ տեղի ունեցած հայտնի կրակոցների գործով կասկածվում է իր թիկնապահներից` Մարտուն Կարապետյանը, ով Էրեբունի վարչական շրջանում առավել հայտնի է՝ Կյաժ Մարտուն մականվամբ:
Հանձնաժողովի աշխատանքներին ներգրավված էին ոստիկանության երեք և մեկական ներկայացուցիչներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կառավարության և Արդարադատության նախարարության աշխատակազմերից: Հանձնաժողովը ղեկավարում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը:
Ինչպես տեղեկացրել էինք՝ Երևանի Կասյան փողոցում գտնվող վճարային տերմինալից 37.300 դրամ գողանալու համար մարտի 1-ին հայտնաբերվել և ոստիկանություն բերման էին ենթարկվել 1992 թ. ծնված Վահան Մ.-ն և 1989 թ. ծնված Տիգրան Պ.-ն:
«Մենք պետք է շարունակենք հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին աշխատանքով ապահովելու գործընթացը: Սա վերաբերում է բոլորին՝ մարզպետներին, Երևանի քաղաքապետին, նախարարություններին: Դա պետք է լինի հետևողական աշխատանք»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ դա հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին հասարակությանն ինտեգրելու բաղադրիչներից մեկն է:
ՌԴ մուտքի արտոնագրի հետ կապված խնդիրները շարունակում են շատ քաղաքացիների համար մնալ գերխնդիր: Վերջիններս դիմել են տարբեր պատկան ատյանների, սակայն մեծամասամբ հարցը դրական լուծում չի ստացել:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Ես այստեղ եմ՝ Երևանում, և արել եմ հնարավորինս ամեն ինչ, որպեսզի մեր հանդիպումը կայանա: Բայց հանգամանքները մեզանից ուժեղ գտնվեցին. Ես շատ վատառողջ եմ և չեմ կարող այսօր բեմ դուրս գալ…»:
Ոստիկանության Աշոցքի բաժնի և ՀՀ ԱԱԾ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մարտի 5-ին, ժամը 11.10-ին, Բավրայի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Անի Կ.-ն:
76-ամյա Զինաիդա Գյոզալյանի և «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի նկատմամբ բռնություն գործադրելու առթիվ ՀՔԾ-ն քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում էր ընդունել, ինչից հետո Մարինա Պողոսյանը բողոքարկել է որոշումը։ Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ հանձին դատավոր Լևոն Ավետիսյանի, մերժել է բողոքը՝ այն համարելով անհիմն:
Քիչ առաջ 168.am-ին հայտնի դարձավ, որ Երևանում գտնվող հայտնի երգչուհի Իրինա Ալեգրովայի առողջությունը կտրուկ վատացել է. նա հոսպիտալացվել է:
«Եթե ԲՀԿ-ն դառնում է ընդդիմություն, միանշանակ, այո, կլքեմ ԲՀԿ-ն, քանի որ պետական աշխատողը ընդդիմության հետ որևէ աղերս սկզբունքորեն ունենալ չի կարող»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Աբովյանի Վ. Համբարձումյանի անվան N10 դպրոցի ԲՀԿ-ական տնօրեն Լիլյա Սառաջյանը:
«Հյուրախաղեր» մարզերում: Հանցարշավը կանխվեց:
«Բագրատ Տուրի» գրասենյակի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրգործը նորից հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում: Տուրիստական ընկերության տնօրեն Բագրատ Նավոյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը կրակոցների պատճառների մասին տեղյակ չէ, որևէ մեկի հետ խնդիրներ չունի և սպասում է գործի բացահայտմանը:
Օդի ջերմաստիճանը 7-8-ին կբարձրանա 8-10 աստիճանով, 9-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 5-7 աստիճանով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: