2015 թ. մարտի 11-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Ա. Խաչատրյանի, շարունակվեց «Արաբկիր» բժշկական կենտրոնում 2014 թ. սեպտեմբերի 4-ին մահացած մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը:
Այսօր՝ մարտի 11-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Երեւանի բնակիչ,1970թ. ծնված Կարեն Մեսրոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նպատակ ունենալով Ղազախստանից ձեռք բերված 15 կգ 180 գրամ ընդհանուր քաշով ձկնկիթն առանց մաքսային ձեւակերպումների տեղափոխել Հայաստանի Հանրապետություն, 2014թ. դեկտեմբերի 9-ին Ղազախստանի Հանրապետության քաղաքացի Միրզաբեկ Միրոնովի հետ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված հաղորդման քննարկմամբ տեղեկություններ են ձեռք բերվել, որ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկանության աշխատակիցները մեղադրյալ Գևորգ Մ.-ի դեմ ցուցմունքներ կորզելու նպատակով սպառնալիքներ և ճնշումներ են գործադրել վկա Գայանե Խ.-ի նկատմամբ, իսկ հետագայում վերջինիս մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության ընթացքում քննիչն արձանագրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:
Սահմանամերձ Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը ասում է, որ գյուղից 9 կմ վերեւ գտնվող ջրերը Ոսկեպար տեղափոխելու դեպքում լիովին կլուծվի բնակիչների խմելու ջրի խնդիրը:
Մարտի 10-ին, ժամը 13.00-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյանց պողոտայի թիվ 2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 76-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երբեք որևէ մեկի հետ չէր կռվի, բոլորի կողմից սիրված, հարգված երեխա էր: Տարօրինակ բաներ չենք նկատել վերջին շրջանում նրա մոտ: Անգամ մտածում էինք, որ հնարավոր է` ինչ-որ կրոնական կառույցի անդամ լիներ, դրա ազդեցության տակ նման քայլի դիմեր, բայց դա էլ բացառեցինք, քանի որ գյուղում նմանատիպ կազմակերպություն միայն մի հատ կա, այն էլ այդպիսի սադիստական բաներ չի քարոզում:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպքից բացահատվել է 4-ը:
Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում 12-ամյա աղջնակի ինքնասպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին տեղեկացրին, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Հակոբ Հակոբյանի պաշտպան Կարեն Սարդարյանը վերջինիս առողջական խնդիրների վերաբերյալ դիմել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին:
Ձերբակալվածների թվում կան 18 երկրների ներկայացուցիչներ:
Փետրվարի 26-ին ոստիկանության Կենտրոնականի բաժին էր դիմել Երևան քաղաքի Կենտրոն համայնքի բնակչուհի Հ.-ն և հայտնել, որ նախորդ օրը իր բնակարան է այցելել մի տղամարդ, ներկայացել որպես թաղապետարանի աշխատակից, և նրա հեռանալուց հետո հայտնաբերել է, որ բնակարանից անհետացել է մեծ արժեք ներկայացնող հնաոճ շաքարամանը:
Մարտի 11-ին, ժամը 12.05–ին, Էջմիածին քաղաքում գտնվող բանկերից մեկի մասնաճյուղի պահպանություն իրականացնող ոստիկանից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ վայրկյաններ առաջ ատրճանակով զինված մի քաղաքացի զենքի սպառնալիքով փորձել է բանկի աշխատակցուհիներից մեկից գումար հափշտակել:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի առողջական վիճակը նորմալ է: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Հակոբյանը հետազոտություններ է անցել, այժմ վիրահատական միջամտության կարիք չկա: Նրա տեղեկացմամբ՝ Հակոբ Հակոբյանն այժմ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Հիշեցնենք, որ երեկ նրան տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց»:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 13-ին ժամը 9.00-ից մինչև մարտի 14-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի` 5-րդ, 8-րդ զանգվածների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Քիչ առաջ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում ինքնասպանություն է գործել 11-ամյա մի աղջիկ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 13-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 14-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Նոր Խարբերդ համայնքի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Մարտի 10-ին, ժամը 14.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մեջքի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Արթուր Ա.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից դուրս գալու մասին հայտարարությունից հետո շատ է խոսվում հասարակության մոտ առաջացած հիասթափության մասին: Շատերն են նշում, որ մարդիկ հիասթափվել են ոչ միայն Գագիկ Ծառուկյանից և ԲՀԿ-ից, այլև՝ ընդհանուր ընդդիմադիր դաշտից: Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, որը շատերն անվանում էին «Գագիկ Ծառուկյանի քաղաք», մարդկանց մեծ մասը հիասթափված չէ ԲՀԿ նախկին առաջնորդից, […]
Աչքիս առջև է մայրիկիս անշնչացած մարմինը` նետված անապատ այն բանի համար, որ ինձ ավանդել էր չուրանալ Հիսուս Քրիստոսին` մեր Փրկչին: Ես տեսել եմ տանջամահ եղող հորս, ով իր փոքրիկ աղջկան պատգամել էր. «Հավատա՛ մեր Տիրոջը, թող Նրա կամքը կատարվի»: Ես տեսա հազարավոր գեղանի մայրերի սիրասուն դուստրերին, որ նահատակվեցին թուրքի մտրակի կամ դանակի հարվածներից, սովից ու ծարավից կամ էլ քշվեցին գերության, որովհետև չուրացան իրենց քրիստոնեական փառավոր հավատքը:
Երեխայի սիրտն աշխատում էր 5 տոկոսով, այժմ՝ արդեն 30: Բժիշկների խոսքերով, նրա սիրտը երկրորդ հարվածին չի դիմանա:
Նորագույն գենետիկ հետազոտություններով ապացուցվել է հայ ժողովրդի ծագման թվագրության իսկությունը, որ 5-րդ դարում տվել է պատմահայր Մովսես Խորենացին:
ՀՀ նկարիչների միությունից տեղեկացնում են, որ այսօր կյանքի 91-րդ տարում կյանքից հեռացել է նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Կոջոյանը:
Սերժ Սարգսյանի խոսքով, դա մեր պետության համար առանձնակի կարևորություն է ստանում այս տարի, նկատի առնելով, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական շեշտադրումը հանդուրժողականության և միասնականության կոչն է միջազգային հանրությանը:
«ՎՏԲ-Հայաստան» բանկի Էջմիածնում գտնվող մասնաճյուղի վրա այսօր՝ մարտի 11-ին, հարձակում գործած տղամարդը Էջմիածնի բնակիչ, 1977թ. ծնված Աշոտ Հ.-ն է:
Մարտի 11-ին, ժամը 13.59-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մ-10 միջպետական ավտոճանապարհին` Աղնջաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 13-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Մամիկոնյանց փող. 37-62, Կոմիտաս պող. 37-41, Վրացական փող. 10-ից բարձր համարների և 4-րդ նրբանցքի, Մալխասյանց փողոցի ու նրբանցքների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Պզոյի՝ Հայաստան գալու պատճառը Երևանի «Նուբարաշեն» բանտի ավտոկայանատեղիում տեղի ունեցած աղմկահարույց սպանություններն են, քանի որ Լևոն Ղազարյանը, ով ավելի շատ հայտնի էր «Երրորդմասցի Լյովիկ» մականվամբ, Պզոյի հորեղբոր որդին էր:
2015 թվականի մարտի 7-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձանցից մի քանիսի ինքնությունը։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հիշեցնում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խոսքը: