Բաժիններ՝

«ՓԻՆՔ Արմենիան» կոչ է անում զերծ մնալ Ռոբերտ Ահարոնյանի դեմ հարձակումներից

Հաշվի առնելով լրատվամիջոցների և հանրության հետաքրքրությունը Հայաստանի «սոցիալիստական շարժման» ղեկավար Ռոբերտ Ահարոնյանի մասնակցությամբ տարածված տեսանյութին, Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ը (ՓԻՆՔ Արմենիա)` որպես ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպան կազմակերպություն, հայտնում է, որ որևէ առնչություն չունի տարածված տեսնյութի և այն երևան հանած «Բացահայտենք հոմոֆոբ գեյերին» նախաձեռնության հետ:

Այդուհանդերձ, ՓԻՆՔ Արմենիան բոլորին կոչ է անում զերծ մնալ Ռոբերտ Ահարոնյանի դեմ հարձակումներից ու պախարակումներից` հիմք ընդունելով նրա սեռական կողմնորոշումը կամ սեռական վարքագիծը:

Թե´ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, թե´ համայնքից դուրս մարդկանց ՓԻՆՔ Արմենիան հորդորում է ըմբռնումով ու մարդկայնորեն մոտենալ կատարվածին: Աշխարհում բազմաթիվ մարդիկ են հայտնի, որոնք տառապել են ներքին հոմոֆոբիայով, այսինքն` չհամակերպվելով իրենց նույնասեռական կողմնորոշմանը, ինքնատելությունը մղել են ԼԳԲՏ համայնքի այլ ներկայացուցիչների դեմ (ավելի մանրամասն` տե´ս հոդվածում):

Այդ մարդկանց մեղավորությունը չէ, որ նույնասեռական լինելով հանդերձ, նրանք պայքարում են ԼԳԲՏ համայնքի դեմ. պատճառը ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ հասարակության մեջ արմատացած խիստ բացասական վերաբերմունքն է, ինչի արդյունքում շատ նույնասեռականներ իրենց փրկելու համար հոմոֆոբ արշավներ են իրականացնում:

Գիտակցելով Ռոբերտ Ահարոնյանի այժմյան խոցելիության աստիճանը, նրա խնդրային իրավիճակը` ՓԻՆՔ Արմենիան իր աջակցությունն է հայտնում նրան ու պատրաստ է սոցիալ-հոգեբանական օժանդակություն տրամադրել:

«Փինք Արմենիա»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս