Բաժիններ՝

Վիճաբանող անհայտ անձանց ինքնությունը պարզվել է

Նոյեմբերի 15-ին, ժամը 4.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Տերյան փողոցի թիվ 105/1 հասցեի մոտից բաժին են հրավիրել 1991 թ. ծնված Լևոն Խ.-ին, ով հաղորդում է տվել, որ ժամը 4-ին Տերյան փողոցի թիվ105/1 հասցեի մոտ 2 անհայտ անձինք վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ձեռքերով հարվածներ են հասցրել իր դեմքին` պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վնասվածքները Լևոն Խ.-ին պատճառել են 1994 թ. ծնված Ռուբեն Ս.-ն և 1993 թ. ծնված Գոռ Մ.-ն, ովքեր բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 16-ին, ժամը 19.30-ին, ներկայացել են բաժին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս