 
                        Կոպենհագենում փակվել են օդանավակայանի երրորդ տերմինալը և մետրոյի կայարանը, թռիչքները տեղափոխվել են այլ տերմինալներ. Independent
 
                                    Կասկածելի պայուսակի պատճառով հնարավոր ահաբեկչության վտանգի մասին տեղեկատվության տարածումից հետո Կոպենհագենի օդանավակայանում երրորդ տերմինալն ամբողջությամբ տարհանվել է: Այս մասին, ըստ լրատվամիջոցի, հայտարարել է օդանավակայանի մամուլի խոսնակը: Փակվել են օդանավակայանի երրորդ տերմինալը և մետրոյի կայարանը, թռիչքները տեղափոխվել են այլ տերմինալներ: Ըստ լրատվամիջոցի՝ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո ամբողջ Եվրոպայում նախապես պլանավորված մի շարք միջոցառումներ, թռիչքներ չեղյալ են հայտարարվել: Ավելին, չեղյալ են հայտարարվել նաև ֆուտբոլային երկու մեծ միջոցառումներ: «Air France»-ի երկու ինքնաթիռներ էլ պայթեցնելու սպառնալիքների պատճառով ստիպված են եղել հարկադրված վայրէջք կատարել: Իհարկե, ավելի ուշ պարզվել է, որ դրանք ընդամենը կեղծ ահազանգեր են եղել:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        