Ժամը 09:40-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ահարոնյան փողոցի 28 տան այգում ծառից կախված տղամարդու դի կա:
Նոյեմբերի 16-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել ոմն Սերյոժա և հայտնել, որ Հանքավան գյուղի «Տաք ջրի» մոտ վթար է տեղի ունեցել:
Հանքավանում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող անձը ոստիկանության ձեռնարկած գործողությունների արդյունքում արդեն ոստիկանությունում է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ջերմուկում, Սարավանում, Մեղրիում տեղում է ձյուն, իսկ Տիգրանաշենի և Վարդենյաց լեռնանցքներում` ձնախառն անձրև:
Արագածոտնի մարզի Արագած գյուղում առկա են տեղումներ ձյան տեսքով:
«Ինչպես «Հայկական Ժամանակ»-ին հայտնել է Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը, ՍԱՊԾ պետի հրամանի համաձայն՝ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների Գայ պողոտա 16, Ռուբինյանց 15/5, Կոմիտասի 60/2 հասցեներում գործող մասնաճյուղերում նոյեմբերի 12-14-ին իրականացվել է դիտարկում եւ հսկիչ գնում «Բաղրամյանի ալյուր» ապրանքանիշի նկատմամբ: Ռուբինյանց 15/5 հասցեում գործող «Երեւան Սիթի» սուպերմարկետներում հայտնաբերվել են ոչ ընթեռնելի պիտանելիության ժամկետով 5 փաթեթ ալյուր, որոնք անմիջապես հանվել են իրացումից, մակնշման հետ կապված այլ խախտումներ չեն հայտնաբերվել»:
Սամբիստ Կարենը իրականացնելով իր հանցավոր մտադրությունը` 2008թ. ապրիլի 22-ին` ժամը 16.30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Տիգրան Մեծ 10 հասցեում գործող խանութի բակից ատրճանակի բռնակով հարվածելով՝ առեւանգել է Ռուբեն Ղազարյանին եւ նստեցնելով «Համմեր» մակնիշի սեւ գույնի 99UL555 պետհամարանիշի ավտոմեքենան՝ տեղափոխել է Էրեբունի թանգարանի հարակից տարածքում գտնվող բացօթյա սրճարան, որտեղ իրեն է սպասել Թեւոսիկը: Նշված վայրում Կարեն Բագրատունյանը, Թեւոս Սաֆարյանը եւ քննությամբ չպարզված այլ անձինք Ռուբեն Ղազարյանին ծեծել են:
Գործարարներից միայն Գագիկ Ծառուկյանն է իր խոստումը կատարել՝ մթերել ու փողն էլ տվել։ Մյուս մթերողները խոստացել են գումարը տալ մարտ-ապրիլ ամիսներին, և քանի որ այս տարի կոնյակի արտահանումը տասն անգամ անկում է գրանցել, գյուղացիները հույս չունեն, որ գոնե այդ ժամանակ կստանան իրենց փողերը։
Բռնեցին հանցանքի պահին, հանցանքի վայրում, նկարահանող խմբի աչքի առաջ:
2015 թվականի ապրիլին գիշերելով ընկերոջ տանը՝ Ա.Կարապետյանը ննջասենյակի պահարանից հափշտակել է ընկերոջ մոր ոսկյա երկու մատանին, իսկ ամիսներ անց՝ 2015 թվականի հունիսի 3-ին, նույն ընկերոջ տանը գիշերելով՝ ննջասենյակի պահարաններից հափշտակել է 22.000 ՀՀ դրամ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 17-ին ժամը 10.00-15.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Արցախի փող., Երկաթուղայինների, Աճեմյան փողոցների, Աճեմյան փող. 1-ին և 2-րդ նրբանցքների ջրամատակարարումը:
Մահացածներից մեկը 27-ամյա երիտասարդ է Արմեն անունով, մյուսները եղբայրներն են՝ 25-ամյա Վարդան Գալստյանը և 35-ամյա Վահե Գալստյանը:
Ուրբաթ 13-ը պարզապես սնահավատություն է: Պետք չէ ավտոբուսից ուշանալը, ոտքը քարին դիպչելը, տրանսպորտից ուշանալը և տարբեր անհաջողություններ կապել թվերի և օրերի հետ: Իրականում սնոտիապաշտությունը մեզ զրկում է պատասխանատվությունից՝ մեր անհաջողությունները կապելով օրվա կամ թվի հետ:
Նոյեմբերի 14-ին, ժամը 9.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած, արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1986 թ. ծնված Սուրեն Մ.-ն, ով ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ինչպե՞ս աղոթել, որպեսզի աղոթքը լսելի լինի: Ինչո՞ւ շատ հաճախ աղոթքին լուծում չի տրվում: Ի՞նչ բառերով աղոթել և ի՞նչ խնդրել Աստծուց:
Գյումրու գազանանոցը ներկայում տեղակայաված է Սախարովի հրապարակում: Քաղաքում հայտնվել է դեռ 2000 թվականից, իսկ գործունեությունը սկսել է 2010 թվականից: Կենդանիները ներկրվել են Ռուսաստանի Դաշնությունից: Հիմա, կարելի է ասել, որ կենդանիները «արտագաղթել» են, քանի որ, մեղմ ասած` կենսապայմաններ չկան: Նշենք, որ կենդանաբանական այգին մասնավոր է:
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Ռոմանը 1993 թ. ծնված Ռոման Զ.-ն է:
Արտյոմ Ադանալյանի սպանության գործը դատարանում է:
«Շիրակ հայրենակցական միությունից» Գյումրու քաղաքապետարանը նախկինում տրամադրած հողատարածքը ետ է վերցնելու:
Նոյեմբերի 15-ին, ժամը 04.30-ին, 1950 թ. ծնված Անահիտ Ս.-ից ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ իրենց շենքի բակում կայանված «Օպել Աստրա ՋԻ» մակնիշի ավտոմեքենայից գողացել են առջևի և հետևի լուսարձակները, գազի բալոնը, էլեկտրական մարտկոցը, պահեստային անվադողը և էլեկտրական հաշվիչը:
Եթե ամեն քայլափոխին գոռգոռաս, բանի տեղ դնող չի լինի: Իմ վարորդ հայրը հայացքով էր սաստում մեզ, այն էլ` հազվադեպ, կյանքում ձայնը բարձրացրած չկար: Գիտեք, չեմ ուզում սենտիմենտալ բաներ ասել, բայց ես իմ զինվորներով եմ ապրում: Առավոտյան ժամը 7:30-ից մինչև ուշ երեկո` ժամը 9-10-ը, երբեմն` ավելի ուշ, զորամասում եմ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում համակարգչային սաբոտաժի դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է համակարգչային DDoS տեսակի հարձակման մանրամասները, կազմակերպչի ինքնությունը։ Ներկայումս հստակեցվում է առերեւույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը:
Նոյեմբերի 13-ին Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 5/2 հասցեի մոտից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնականի բաժին են ներկայացվել 1996 թ. ծնված Էրիկ Ն.-ն, 1998 թ. ծնված Գ. Լ.-ն և 1998 թ. ծնված Ա. Ս.-ն:
Նոյեմբերի 14-ին, ժամը 20.10-ին, 1953 թ. ծնված Ժորա Կ.-ն ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է տվել, որ իր տնից գողացել են 420.000 դրամ:
Սյունիքի մարզային քննչական վարչությունում կատարված քննությամբ չեն հիմնավորվել բռնաբարության փորձի վերաբերյալ Սյունիքի մարզի բնակչուհու կողմից ներկայացված գրավոր հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները։ Քրեական գործ է հարուցվել սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ։
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, քաղաքացի Ս.Մ-ն ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի քողարկող արգելապատնեշի վրայով փորձել է կատարել արտանետում, որը կանխվել է հիմնարկի աշխատակիցների կողմից:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Եղեգնուտի անտառպետության 7-րդ և Վահագնիի անտառպետության պահաբաժիններում ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ։
Նոյեմբերի 14-ին, ժամը 11.50-ին, ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել ոստիկանության մի ծառայող և հայտնել, որ իր կողմից բնակչության շրջանում զենք-զինամթերք հանձնելու վերաբերյալ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մի քաղաքացի իրենց տան մոտ առանց գործարանային համարի, «ՏՏ»-ի նմանվող, 9 մմ տրամաչափի ատրճանակ է թողել և գրություն:
Փարիզում տեղի ունեցած Anonymous հաքերային խմբի ներկայացուցիչները տեսաուղերձ են տարածել՝ խոստանալով ուժեղացնել պայքարը «Իսլամական պետության» դեմ: