Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի աշխատակիցը ցույց է տվել՝ ինչպես առանց զննության մոտենալ օդանավերին
Անվտանգության համակարգի «ճեղքը» թույլ է տալիս թռիչքուղի անցկացնել ցանկացած առարկա: Ռուսական ամենամեծ օդանավակայաններից մեկի՝ «Վնուկովո»-ի աշխատակիցները հաղորդել են, որ բեռի տեսակային բաժանման միջոցով հնարավոր է մոտենալ օդանավերին՝ հետևում թողնելով անվտանգության բոլոր համակարգերը:
Տեսանյութի այս կադրերում (որոնք LifeCorr-ի օգտատերը ուղարեկել է այն բանից հետո, երբ Եգիպտոսի երկնքում տեղի ունեցավ А321 ռուսական ինքնաթիռի կործանումը), երևում է, թե ինչպես է «Վնուկովո»-ի աշխատակիցը սովորական անցաթղթով Ա տերմինալից անցնում թռիչքուղի՝ բեռների տեսակավորման սրահով՝ շրջանցելով անվտանգության կետերը:
Անանուն աղբյուրը նկարագրել է ամբողջ ճանապարհը(որը տևել է 4.5 րոպե)՝ անցակետից մինչև ինքնաթիռի մոտ: Ըստ ինստրուկցիայի՝ ելքը թռիչքուղի և մուտքը տեսակավորման սրահ (նաև՝ ելքը այնտեղից), պետք է ընթանա անվտանգության համակարգի հսկողությամբ: Այնտեղ աշխատակիցը պետք է անցնի մետաղազննման կետով, իսկ անձնական իրերը` զննվեն ինտերսկոպով:
Ինչպես պատմել է աղբյուրը` Բ տերմինալում նմանատիպ ընթացակարգն ավելի հեշտ է:
https://www.youtube.com/watch?v=9buRLRlgio4