Ինչո՞ւ Քրիստոս ընտրեց միայն 12 առաքյալ ու միայն տղամարդկանց
– Ինչո՞ւ Քրիստոս ընտրեց միայն 12 առաքյալ ու միայն տղամարդկանց:
– «12» թվի խորհուրդը կապված է հինկտակարանային աղբյուրի հետ, որը վերաբերվում է Հնագամատյանին, երբ ընտրյալ ժողովուրդը Հեսու Նավեի ղեկավարությամբ պիտի մտներ Ավետյաց երկիր: Նա 12 քարեր դրեց Հորդանան գետի մեջ, որի վրայով անցնելով Իսրայելի ժողովրդի 12 ցեղերը մտան Ավետյաց երկիր: Եթե նայենք Քրիստոսի ծննդաբանությանը Մատթեոսի Ավետարանի 1-ին գլխում, ապա կտեսնենք, որ Աբրահամը, Իսահակը, Հակոբը, Դավիթը՝ բոլորն էլ տղամարդիկ են և նրանց միջոցով էլ շարունկավում են սերունդները: Քանի որ կինը տկար եղավ դրախտում և մեղք գործեց՝ դուրս մնալով Աստծո փառքից: Բայց դա չի նշանակում, որ կինը նզովված է, քանի որ Աստվածամոր միջոցով ծնվեց Քրիստոս՝ Փրկիչ: Կնոջ հիմնական պարտականությունն է ոչ թե քարոզչությունը, այլ՝ ընտանիքն ու երեխաների դաստիարակությունը:
Օրհնությամբ՝ Տ. Շահե քահանա Հայրապետյան
qahana.am