33-ամյա կինը սեռական հայհոյանքներ է տվել, հարվածել է տղամարդուն
Դատարան է ուղարկվել Երևանի 33-ամյա բնակչուհու վերաբերյալ քրեական գործը:
33-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Բագրատունյաց պողոտայում հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դիտավորությամբ, իր անձը հասարակությունից վեր դասելով, սկսել է անհասցե հնչեցնել սեռական բնույթի հայհոյանքներ, որի ընթացքում հարված է հասցրել տղամարդու, շուրջ 10 րոպե տևողությամբ հակահասարակական վարքագիծ դրսևորելու արդյունքում կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել ներկա գտնվող քաղաքացիների նկատմամբ:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: