««Զվարթնոց» օդանավակայանում այսուհետ կզննվեն նաև ուղևորների կոշիկները»

Փարիզի ահաբեկչությունից հետո եվրոպական բոլոր երկրների օդանավակայանները սկսեցին ավելի խստացված ռեժիմով սպասարկել: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը ևս խստացրել է անվտանգության միջոցառումները:

168.am-ի հետ զրույցում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանն ասաց, որ ավելի խստացված միջոցառումներ են նախատեսված և՛ աշխատակիցների, և՛ ուղեբեռների զննման առումով.

«Անվտանգության խստացված միջոցառումներից մեկը, որն ուղևորներն իրենց վրա կզգան, լինելու է այն, որ առաջիկայում կսկսենք նրանց կոշիկները ստուգել: Մնացած անվտանգության միջոցառումներն ուղևորներն իրենց վրա չեն զգա, ու նրանց հավելյալ անհարմարություն չի պատճառվի: Ամեն ինչի նկատմամբ օդանավակայանի անվտանգության ծառայությունն ավելի ուշադիր, ավելի աչալուրջ է լինելու»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30