Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 30-ին, ժամը 01.00-ին, Սամվել Ս.-ն հրավիրվել է բաժին և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ խոստովանել կատարածը:
«Ազատն ասում էր՝ այնպես պետք է ծառայեմ, որ զորամասում ինձնից հետո շատ խոսեն,- հիշում է հերոսի մայրն ու խորհուրդ տալիս այսօրվա երիտասարդներին՝ չվախենալ սահմանը պաշտպանելուց։- Ազատը երազանքներ շատ ուներ։ Ինչ նպատակ դնում էր իր առջև, իրականացնում էր. ուզում էր իրավաբան դառնալ, ընդունվեց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, սպորտում պետք է առաջինը լիներ, դարձավ Հայաստանի եռակի չեմպիոն, ուզում էր իր ընտրյալ աղջիկն ունենալ կողքին, ունեցավ, ուզում էր ծառայել՝ ծառայեց»։
Տուն վերադարձած բնակարանատերերը գողի հետ` դեմառդեմ:
Մայիսի 2-6-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ. արագությամբ:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Գեղարքունիքի մարզային քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ և շուրջ 9 ամիս կատարվել նախաքննություն:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 30-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 20 դեպքից բացահայտվել է 16-ը։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է բռնության գործադրմամբ 23-ամյա աղջկան առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և Փաստաբանական դպրոցի համատեղ նախաձեռնությամբ Աշխատանքի օրվա կապակցությամբ փաստաբանները և փաստաբանական դպրոցի պրակտիկայում գտնվող ունկնդիրներն անվճար իրավաբանական խորհրդատվություն են մատուցել շուրջ 28 քաղաքացիների:
Մայիսի 1-ին, ժամը 00.51-ին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է շտապօգնու
Մայիսի 1-ին, ժամը 15.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում գտնվող նախկին Երիտասարդական պալատի մոտակայքում տեղի է ունեցել մասնակի փլուզում՝ պատից քարեր են պոկվել (մոտ 6 մ). անհրաժեշտ է օգնություն:
Գյումրու Սայաթ-Նովա փողոցում կանգնեցվել է հայ միջնադարյան քնարերգու Սայաթ-Նովայի արձանը:
Yerkir.am-ին մանրամասներ են հայտնի դարձել երեկ Երևանի Աբովյան փողոցից բերման ենթարկված այլազգի քրեական հեղինակությունների վերաբերյալ:
Կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, սցենարիստ Հակոբ Հակոբյանի` Ճոյտի առողջական վիճակը ոչ միայն ծայրահեղ ծանր է, այլեւ փաստաբանը շուրջ 50 օր է, նրան չի տեսել եւ անգամ հեռախոսով չի խոսել հետը:
Ապրիլի 29-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությունը՝ դատարան հրավիրել և հարցաքննել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը: Մեր հարցին, թե ի՞նչ հիմքով է դատարանը մերժել այդ միջնորդությունը, փաստաբանը պատասխանեց. «Որ քնած է եղել Սուրիկ Խաչատրյանը»:
Արճիս գյուղի տնամերձ այգում հայտնաբերվել է 57-ամյա Գ. Մ.-ի դին, նա տառապում էր էպիլեպսիա հիվանդությամբ:
Մայիսի 1-ին, ժամը 12.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 13-րդ փողոցի տներից մեկի պատուհանին նկատվել է օձ, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր՝ մայիսի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, բախվել են 3 Mercedes, Toyota Corolla և Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենաները:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Աշխատանքի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնական համերգին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին մասնակցել է Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում արցախցի անվանի բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանի խորաքանդակի բացման հանդիսավոր արարողությանը:
Մեկնարկել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնի «Մայիսյան հաղթանակներ» ծրագիրը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին:
Ժամը 01:50-ի սահմաններում Ռուբինյանց 28/1 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի Դ. Մալյան փողոցի բնակիչ, 60-ամյա Գագիկ Պողոսյանի վարած Opel Astra մակնիշի 34 CD 663 համարանիշի և Երևան քաղաքի Լեփսիուսի 2-րդ փողոցի բնակիչ, 27-ամյա Արման Գրիգորյանի վարած BMW X5 մակնիշի 82 AD 888 համարանիշի ավտոմեքենաները:
System of a Down-ի Դարոնը և Ալիկ Գյունաշյանը միասին ռաբիս են երգում:
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի` Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ավազակություն և կողոպուտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հիմա արդեն մի միջավայր է, ուր տեղի են ունենում լրջագույն բովանդակային բանավեճեր, որոնք բնույթով ինտելեկտուալ են, ձեւով՝ կրքոտ, էության մեջ սկզբունքային:
Երեկ տեղի ունեցավ Աբովյան փողոցում կառուցված Սուրբ Աննա եկեղեցու բացման արարողությունը: Նշենք, որ եկեղեցու շինարարությունն իրականացվել է բարերար Հրայր Հովնանյանի ֆինանսավորմամբ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բավական երկար ժամանակ է, ինչ համառ լուրեր են շրջանառվում ՀՀԿ-ի ՀՅԴ-ի կոալիցիա կազմելու հնարավորության մասին: Կողմերն իրենք եւս նման հնարավորությունն առանձնապես չեն հերքում: Իսկ ժամանակն անցնում է, բայց կոալիցիան չի կայանում:
ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին պատկանող «Տրանս ակնթարթ» ընկերությունն անցած տարի նոյեմբերին Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական վթարից հետո «ԿամԱզ»-ի վարորդ Մանվել Վարդանյանի դեմ քաղհայց է ներկայացրել՝ 3 մլն 600 հազար դրամի:
Աժ աշխատակազմի մեր լավատեղյակ աղբյուրը երեկ մեզ տեղեկացրեց, որ Աժ ՕԵԿ, ՀՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունների ղեկավարների նախկին Toyota Camry մեքենաները փոխելու համար գնվել է 5 Nissan Sentra մեքենա:
«Ես հյուրանոցում չեմ մնացե, ընդեղ հարազատներ ունի, երկրապահներ կային, իրենց տանն եմ մնացե»: Քիմին չե՜ք տեսել: «Չէ, բայց Քիմն ընդեղ էլե՞րա»: Հա: «Ըստե էլ են ասըմ՝ էլերա: Չէ, չեմ տեսե, այ, էդ մի տեղ բախտս չի բերե, մնա` հետո»: Կուզեի՞ք տեսնել: «Հայ մարդ ա, տելեվիզորով-մելեվիզորով մեկ-մեկ ցույց են տալըմ, նայում ենք»: