
Երևանում բախվել են Opel-ն ու «Սարգիս Կարոլինա»-ի մենեջերի BMW X5-ը. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում Ռուբինյանց 28/1 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի Դ. Մալյան փողոցի բնակիչ, 60-ամյա Գագիկ Պողոսյանի վարած Opel Astra մակնիշի 34 CD 663 համարանիշի և Երևան քաղաքի Լեփսիուսի 2-րդ փողոցի բնակիչ, 27-ամյա Արման Գրիգորյանի վարած BMW X5 մակնիշի 82 AD 888 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Գ. Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ BMW-ի վարորդ Ա. Գրիգորյանն աշխատում է «Սարգիս Կարոլինա» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: