ԱԺ-ն խփում է Քոչարյանների բիզնեսին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Աժ աշխատակազմի մեր լավատեղյակ աղբյուրը երեկ մեզ տեղեկացրեց, որ Աժ ՕԵԿ, ՀՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունների ղեկավարների նախկին Toyota Camry մեքենաները փոխելու համար գնվել է 5 Nissan Sentra մեքենա:

Նոր ծառայողական մեքենա չեն ստացել միայն ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունները։ Նշենք, որ մինչև այժմ մեր պետության ավտոպարկը համալրվում էր հիմնականում Toyota մակնիշի մեքենաներով: Իսկ այս ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին:

Գնելով ոչ թե Toyota ներ, այլ Nissan-ներ, իշխանությունը կարծես թե ցույց է տալիս, որ ինքը ազատ է ընտրության հարցում, և պարտադիր չէ, որ ամբողջ պետական բյուջեն ուղղվի Քոչարյանների բիզնեսի բարգավաճմանը: ՀՀ Nissan-ներ ներմուծում է Կարեն Շահմուրադյանը, ով ՀՅԴ համամասնական ցուցակի 10-րդ համարն է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031