Բաժիններ՝

50 օր է` ոչ ոք Հակոբ Հակոբյանին՝ Ճոյտին չի տեսակցել և հեռախոսազրույց չի ունեցել. shamshyan.com

Կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, սցենարիստ Հակոբ Հակոբյանի` Ճոյտի առողջական վիճակը ոչ միայն ծայրահեղ ծանր է, այլեւ փաստաբանը շուրջ 50 օր է, նրան չի տեսել եւ անգամ հեռախոսով չի խոսել հետը:

Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Կարեն Սարդարյանը: Նա նշեց, որ բժշկական եզրակացություններից միայն գիտի, որ վիճակը շատ ծանր է եւ, երբ գնում է նրան տեսակցելու, ասում են, որ վատառողջ է, չի կարող հանդիպել նրա հետ եւ արդեն 50 օր է, ինչ այդպես է:

Մինչ  այդ կայքը  տեղեկացրել էր, որ Հակոբ Հակոբյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. նա անհապաղ վիրահատության` երիկամի փոխպատվաստման կարիք ունի: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա փաստաբան Կարեն Սարդարյանը:

Վերջինիս խոսքով՝ ՀՀ ԱՆ գլխավոր ուրոլոգ Իվան Աղաջանյանը եզրակացություն է ներկայացրել, որ Հակոբ Հակոբյանն անհապաղ ստացոնար բուժման կարիք ունի, որն էլ ներկայացրել են ՔՀԿ-ի վարչությանը, սակայն ոչ մի պատասխան չկա: «Նոպաներն անընդհատ կրկվում են: Արդեն արյուն է միզում: Վերջին 2 շաբաթվա ընթացքում 2 անգամ փորձել եմ նրան հանդիպել, բայց այնքան վատ է, որ չի կարողանում իջնի, որ տեսակցեմ: Նմանատիպ դեպքերում պետք է անհապաղ արձագանքեին, բայց դեռ ոչ մի արձագանք: Իհարկե, կալանքի հետ համաձայն չենք, բայց այս դեպքում մենք չենք ասում՝ կալանքը փոխենք, մենք պահանջում ենք, որ ստացոնար բուժման տանեն:

Առողջության վերականգնման հարց է, որն անհասկանալի պատճառով չեն ցուցաբերում»,- ավելացրել էր փաստաբանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս