Վնասել են համագյուղացու տրակտորը և փորձել սպանել նրան
Քաղաքացի Ջիվան Հ.-ն 2014 թվականի մարտի 22-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, համագյուղացիներ Արմեն Ա.-ն, Ռուբեն Դ.-ն, Աբգար Հ.-ն, Դավիթ Բ.-ն և Մխիթար Հ.-ն հարձակվել են իրենց համայնքում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող որդու վրա, նախապես իրենց հետ վերցրած գործիքներով վնասել տրակտորը, իսկ Մխիթար Հ.-ն իր մոտ եղած զենքով կրակոցներ է արձակել որդու ուղղությամբ՝ փորձելով սպանել նրան:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Գեղարքունիքի մարզային քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ և շուրջ 9 ամիս կատարվել նախաքննություն:
Գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն