Բակո Սահակյանը մասնակցել է բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանի խորաքանդակի բացման հանդիսավոր արարողությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին մասնակցել է Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում արցախցի անվանի բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանի խորաքանդակի բացման հանդիսավոր արարողությանը:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Հրաչյա Բեգլարյանի ավանդը հայ գրականության, մշակույթի զարգացման, մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում, ինպես նաեւ ազգային-ազատագրական պայքարում ու պետականաշինության մեջ` հավելելով, որ ազգի նվիրյալների հիշատակի հավերժացումը ներկա եւ ապագա սերունդների պարտքն է:

Արարողության մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ քաղաքացիներ:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031