Հունվարը տարվա ամենացուրտ ամիսն է: Հանրապետության տարածքում օդի միջին ամսական ջերմաստիճանը -6.70C է, իսկ ամսվա առավել ցուրտ ժամանակահատվածը երկրորդ տասնօրյակն է, երբ ինտենսիվ ցրտեր դիտվում են անտիցիկլոնային եղանակային պայմաններում` հատկապես հյուսիս-արևմուտքում և Շիրակի բարձրավանդակում:
Հունվարի 1-ին, ժամը 16.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Արմենիա» ՀԲԿ-ի մոտակայքում «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ստորև ներկայացվում է Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու 2016 թ. եկեղեցական տոների և սրբոց հիշատակության օրերի ամփոփ ցանկը` ըստ Նոր տոմարի:
Հունվարի 2-ին, 5-6-ին սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց, հունվարի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 1-ին, ժամը 13.44-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 11.52-ի սահմաններում թունավորման նախանշաններով «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են հոսպիտալացվել Երևանի Մառի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչներ Գ. (1973թ. ծնված), Ս. (2004թ. ծնված), Ա. (2006թ. ծնված) Բ.-ները և Լ. Բ.-ը (1976 թ. ծնված):
Ըստ ասեկոսեների, Արթուր Բաղդասարյանի որդու՝ Վահանի և «Բելաջիո» ռեստորանի համասեփականատեր, երկար ժամանակ մաքսային համակարգում աշխատած Արմեն Ստեփանյանի դստեր հարսանիքը տեղի է ունենալու Դուբայում, հունվարի առաջին շաբաթը:
Բժիշկները զգուշացնում են, որ չարժե տարվել ալկոհոլով, հատկապես թունդ խմիչքներով, քանի որ նման խմիչքների բաղադրությունը խնդիրներ է ստեղծում մտածելու, սովորելու, հիշելու հետ կապված:
Ավանդույթի համաձայն՝ դեկտեմբերի 31-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այցելել է ՊԲ առաջնային գծում տեղակայված մարտական հենակետեր:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Հունվարի 1-ին, ժամը 09.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 4 հասցեյում գտնվող չշահագործվող շինությունում:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Հունվարի 1-ին, ժամը 02.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեոյի փողոցի թիվ 9 շենքի բակում քաղաքացին ընկել է դիտահորը, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սիրելի՛ հայրենակիցներ, մաղթում եմ ձեզ երջանկություն և ամենայն բարիք նոր՝ 2016 թվականին: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Մաղթենք ու ցանկանանք, որպեսզի հաջորդ տարի պետությունը գոնե մի փոքր մոտենա քաղաքացուն, որպեսզի քաղաքացին չմտածի պետությունից հեռանալու մասին: Արժևորենք ու գնահատենք մարդուն, քաղաքացուն, որպեսզի քաղաքացին կարողանա, կարողանալուց առաջ՝ նախ ցանկանա տեր կանգնել սեփական երկրին: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տարեմուտի սեմին բերում ենք ձեզ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ շենքերից մեկի շքամուտքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Վարդան Մ.-ն, ով սեպտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
Դեկտեմբերի 29-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրիի Ռիժկովի փողոցում գտնվող դեղատնից, կեղծ փողեր պահելու, պատրաստելու և իրացնելու կասկածանքով, բերման են ենթարկել 1957 թ. ծնված Մարիա Գ.-ին, ով նշված դեղատանն իրացրել էր 20.000 դրամ անվանական արժեքով մեկ հատ կեղծ թղթադրամ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Խանջյան փողոցի թիվ 2 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին:
Նախորդ տարիների փորձը վկայում է, որ խստապահանջ վերաբերմունքը, ցանկացած օրինախախտման օպերատիվ արձագանքը տոնական օրերին կտրուկ նվազեցնում է պատահարները, կրճատում վթարներից ու վրաերթերից տուժածների թիվը: Ոստիկանությունը ողջ ծավալով և ամենայն խստությամբ կիրականացնի իր գործառույթները՝ ակնկալելով նաև քաղաքացիների բարձր իրավագիտակցությունն ու օժանդակությունը:
Դեկտեմբերի 30-ին, ժամը 14-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ տաքսու վարորդը գողացել է ուղևորի՝ նոր տարվա համար կատարած ամբողջ առևտուրը՝ մթերքներ և հագուստեղեն:
«Այս 54 տարիների ընթացքում նույն ձևով եմ դիմավորել Ամանորը՝ իմ ընտանիքի հետ՝ Վանաձորում: Իսկ սպասելիքների հետ կապված՝ իմ ժողովրդին և երկրին՝ խաղաղություն»,- 168.am-ի հետ զրույցում ամփոփելով 2015 թվականը՝ այս մասին ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Ձմեռ պապը» նույն Սանտա Կլաուսն է (Santus Nikolaus), որը Ս. Նիկողայոսի կերպարն է: Ս. Նիկողայոսը ծնվել էր հարուստ ընտանիքում և լավ կրթություն ստացել:
Հունվարի 1-2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:
Դեկտեմբերի 30-ին և լույս 31-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավել քան 1000 կրակոց:
Դեկտեմբերի 31-ին, ժամը 10.17-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լուսակերտի զորամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը. տուժածներ չկան, անհաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սովորական լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքում, «Յունիբանկ» ԲԲԸ-ն որոշում է կայացրել համալրել կանոնադրական կապիտալը մոտ 1,1 մլրդ ՀՀ դրամով (տեղաբաշխման գնով` մոտ 2,4 մլրդ ՀՀ դրամ)` հասցնելով այն 14,1 մլրդ ՀՀ դրամի (տեղաբաշխման գնով` 15.5 մլրդ ՀՀ դրամ):
Դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:
Դեկտեմբերի 30-ին, ժամը 19.31-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: