Բաժիններ՝

Ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտի մեջ

Հունվարի 1-ին, ժամը 16.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Արմենիա» ՀԲԿ-ի մոտակայքում «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է փրկարար ջոկատը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես-Բենս 411SDI» մակնիշի 647 US 29 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ ` Ա. Մ.):

Հունվարի 1-ին, ժամը 13.23-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. տուժածներ չկան. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն Երևան-Մեղրի ավտոճանապարհի 169 կմ-ում արգելափակումից դուրս են բերել Ա. Գ.-ին պատկանող «ՎԱԶ 2102» մակնիշի 25 OU 411 պետհամարանիշի ավտոմեքենան:

Հունվարի 1-ին, ժամը 11.14-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի Ալավերդյան 83 հասցեյում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտի մեջ, տուժածներ չկան. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի 542 LU 18 պետհամարանիշի ավտոմեքենան:

Հունվարի 1-ին, ժամը 10.26-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Արայի թաղամասում շտապօգնության ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բելել արգելափակումից:

Հունվարի 1-ին, ժամը 09.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 93 կմ-ում ՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի մոտակայքում, ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտի մեջ, տուժածներ չկան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Հոնդա» մակնիշի 79 LV 777 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Գ.) ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս