Բաժիններ՝

Հարսանիք՝ Դուբայում, արձակուրդ՝ Հ3-ում. asekose.am

asekose.am-ը գրում է. Ըստ ասեկոսեների, Արթուր Բաղդասարյանի որդու՝ Վահանի և «Բելաջիո» ռեստորանի համասեփականատեր, երկար ժամանակ մաքսային համակարգում աշխատած Արմեն Ստեփանյանի դստեր հարսանիքը տեղի է ունենալու Դուբայում, հունվարի առաջին շաբաթը:

Դրան մասնակցելու համար Արաբական Միացյալ Էմիրություններ են մեկնելու ոչ միայն «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման նախաձեռնողը, այլև նրա մի քանի համախոհներ ՕԵԿ-ից, ինչպես նաև Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով հարսանիքի քավորն է:

Տեղեկությունների համաձայն, հարսանիքի նկարահանող խումբը նույնպես լինելու է Հայաստանից՝ Հ3 հեռուստաընկերությունից, ինչի ու, թերևս նաև գումար խնայելու պատճառով, Արթուր Բաղդասարյանն ում պատկանում է Հ3-ը, հրահանգել է հեռուստաընկերությունում ողջ հունվար ամիսը սահմանել արձակուրդային:

Հատկանշական է, որ Արթուր Բաղդասարյանը որդու ճոխ հարսանիքի թեման փորձում է գաղտնի պահել և ՕԵԿ-ականների միջոցով լուրեր է տարածում, թե որդին՝ նշանածի հետ պարզապես մեկնում է Դուբայ՝ մեղրամիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս